Շանթ Հարությունյանը շուտով հայտարարությամբ հանդես կգա․ Շահեն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 10:55
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը
26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
Բոլորը

Factor.amհարցազրույցը «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար, «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի հետ

-Վերջերս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանը Ձեզ աշխատանքից ազատեց՝ պատճառաբանելով, թե իրեն ոլորտի նեղ մասնագետ է անհրաժեշտ, իսկ Դուք չեք համապատասխանել ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի անհրաժեշտ չափանիշներին։ Իսկապե՞ս այդպես էր։

-Այո՛, նման կարճ խոսակցություն մեր միջև տեղի է ունեցել նեղ մասնագիտական խնդրի առումով։ Նման խոսակցություն եղել է, բայց իմ հեռացումը այլ հիմքով եղավ։ Բայց չեմ ցանկանա հիմա խոսել այդ մասին։ Չեմ ցանկանա, որ իմ հեռացման պրոցեսը շահարկվի։ Խոսակցություն եղել է, բայց ներկայացված փաստարկներն ինձ համար համոզիչ չեն եղել: Ես տեսակով այնպիսին եմ, որ եթե մի բան ինձ համար համոզիչ չէ, քայլ չեմ կատարի, և այս դեպքում էլ ինքս ազատման դիմում չեմ գրել, այլ ասել եմ, որ կարող եք հեռացնել։

-Դուք հետաքրքրվեցիք՝ այդ դեպքում ինչպե՞ս էիք մեկ տարի շարունակ միասին աշխատում։

-Նորմալ աշխատել ենք, մեր միջև կոնֆլիկտային իրավիճակ չի եղել, մեր միջև նաև բարեկամական, եղբայրական հարաբերություններ են եղել, որոնք մինչև հիմա էլ պահպանվում են։ Ես աշխատանքի մեջ չեմ թերացել, նկատողություն չունեմ, բայց ունեմ հեռացում:

-Ձեր աշխատանքից ազատման գործընթացից առաջ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող դաշնակցական ցուցարարների մասին գրել էիք, որ կարող ենք կիսել կամ չկիսել այն մտքերը, որոնց համար պայքարում են ՀՀ քաղաքացիները, բայց նրանց պայքարը վարկաբեկելը, հայհոյելն անթույլատրելի է։ Մեկ օր անց գրեցիք, որ հեռացվել եք աշխատանքից։ Պատահական համընկնո՞ւմ էր։

Կոնկրետ այդ գրառման հետ կապված պետք է ասեմ, որ այո՛, պատահական համընկնում էր։ Իմ աշխատանքի ընթացքում չի եղել դեպք, որ ես պահեմ կամ թաքցնեմ իմ գաղափարները, մտածեմ, որ եթե աշխատում եմ, պիտի թաքցնեմ մտքերս։ Դաշնակցական երիտասարդների հետ կապված՝ այդ գրառումից առաջ էին դեռ քննարկումներն իմ աշխատանքից դուրս գալու հետ կապված։

Բանտից ազատ արձակվելուց հետո Շանթ Հարությունյանը լուռ է։ Ինչո՞ւ: Ասելիք չկա՞։

Շանթ Հարությունյանը միշտ ասելիք ունի, նա իր բանտային ասուլիսի ժամանակ այդ ամենի մասին խոսել է։ Ասուլիսը տևեց շուրջ երեք ժամ, նա ներկայացրեց իր մտքերը թե՛ ներքին, թե՛ արտաքին հարցերի հետ կապված:

-Մեկ տարի է անցել, շատ բան է փոխվել։

-Մեկ տարի է անցել, բայց իր ասելիքները միշտ արդիական են։ Հիմա մեծ հետաքրքրություն կա Շանթ Հարությունյանի բանտային ասուլիսի նկատմամբ։ Մեկ տարի առաջ, երբ նա խոսեց, շատերը փորձեցին արժեզրկել նրա խոսքը: Դա հատուկ ծառայություններին բնորոշ գործելաոճ է, որը մեր հասարակության մեջ, ցավոք, ընդունվում է։ Որքան ժամանակն անցնում է, հետհեղափոխական էյֆորիան անցնում է և տրամաբանական դաշտ է գալիս քաղաքականը, և Շանթ Հարությունյանի խոսքը հետաքրքրության է արժանանում։ Շուտով նա հանդես կգա հայտարարություններով:

-Շատերն այդ լռությունը կապում էին Ձեր՝ պատգամավորի օգնական լինելու հանգամանքի հետ։

-Դա ծիծաղելի է անգամ, ես չէի ուզենա անդրադառնալ այդ թեմաներին։ Մենք ընտանիքով շուրջ 70 տարի է՝ պայքարում ենք հանուն ՀՀ անկախության, անգամ սովետական միության բանտերը, երրորդ հանրապետության ժամանակ հորս բանտարկությունները, անգամ իմ նկատմամբ հետապնդումները մեզ չեն լռեցրել: Եվ չեմ կարծում, որ զուտ պատգամավորի օգնական լինելը պետք է առիթ դառնար, որ մենք լռենք։ Եթե այդքան բանտարկությունները մեզ չեն լռեցրել, պատգամավորի օգնականի պաշտոնը ևս չէր կարող լռեցնել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան