Ի՞նչ հեղափոխություն, եթե քո երկրում բռնի մթնոլորտ է․ վարչապետը պետք է խիստ խոսի․ Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.04.2024 | 15:08
Եվրոպական խոշորագույն բանկերը 2023 թվականին ՌԴ-ում չորս անգամ ավելի շատ հարկ են վճարել, քան պատերազմից առաջ
29.04.2024 | 15:05
Միրզոյան-Բայրամով հանդիպում՝ Ալմաթիում, Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացվել է․ ԼՈՒՐԵՐ
29.04.2024 | 14:49
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 362-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 20-ով
29.04.2024 | 14:42
Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորն առաջարկում է Արծվաշենը վերադարձնել Հայաստանին
29.04.2024 | 14:31
Տարեսկզբից հարուցվել է 20 վարչական վարույթ․ աղմուկի որ տեսակից են հիմնականում բողոքում քաղաքացիները 
29.04.2024 | 14:16
Օդի ջերմաստիճանը մայիսի 2-ից 4-ը աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով
29.04.2024 | 14:05
Տաջիկստանի ԱԳՆ-ն ահազանգում է՝ Մոսկվայի օդանավակայաններում հազարից ավելի տաջիկստանցիներ են պահվում
29.04.2024 | 13:56
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
29.04.2024 | 13:50
Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցը պայթել է ականի վրա
29.04.2024 | 13:44
Պորտուգալիայում կառավարությունը հրաժարվել է փոխհատուցում վճարել իր գաղութային անցյալի համար
29.04.2024 | 13:36
Նախատեսվող աշխատանքները նպատակաուղղված են մարդկային կապիտալի զարգացմանը․Նարեկ Մկրտչյան
29.04.2024 | 13:27
Սառույցը կոտրվել է․ ԵՄ շատ երկրներ արդեն անձանց են հանձնում մեզ, մենք էլ՝ իրենց․ Վարդապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2024 | 13:26
Իսրայելում մտավախություն ունեն, որ ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր կտա
29.04.2024 | 13:25
Հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
29.04.2024 | 13:19
Կյանքից անժամանակ հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ

– Տիկի՛ն Ալեքսանյան, օրերս ոստիկանների կողմից խոշտանգման գործողությունների վերաբերյալ ցնցող տեսանյութ հրապարակվեց: Երևում էր, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները հակագազով, մահակով, այլ գործիքների կիրառմամբ խոշտանգելով՝ քաղաքացուց ցուցմունք կորզում: Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը և, ընդհանրապես, Ձեզ համար սպասելի՞ էր սա:

– Այո՛, ուղղակի տեսանյութն ավելի ներգործող է, շատ մեծ ազդեցություն է թողնում, բայց մենք շատ հաճախ ենք ներկայացնում խոշտանգումների մասին: Մեր շուրջը բռնություն է ամենուր, և ես շատ եմ առնչվում, անընդհատ տեղեկություն ունեմ բռնությունների մասին: Եվ այս տեսանյութն ուղղակի անառարկելի ապացույց է, բայց որ ինքը նորություն է… Ես միջազգային զեկույցները գիտեմ տարիներ առաջ հրապարակված, որ ցելոֆանե տոպրակներ էին հագցնում մարդկանց գլխին, և այդ զեկույցում ներառված էր, թե հայաստանյան ոստիկանությունում ինչ է կատարվում, բոլորս գիտենք, թե ինչ խոշտանգումներ էին: Օրինակ՝ Սարի թաղը, թե ինչպես էր Վովա Գասպարյանը… ընդհանրապես, նա սիրում էր խոշտանգումը, նա ինքնահաստատվում էր այդ խոշտանգումով: Ասեմ, որ մի քանի տարի առաջ, երբ Արթուր Դավթյանը նոր էր նշանակվել գլխավոր դատախազ, ՀԿ-ների հետ հանդիպում նախաձեռնեցին և այդ ժամանակ ասացին, որ հակված են ՀԿ-ների հետ աշխատել, գուցե՝ ինչ-որ ապացույցներով իրենց օգտակար լինի: Հաջորդ հանդիպումը հենց բռնությունների մասով էր, և դատախազության քննչական վարչության պետն ասում էր, որ չեն կարողանում բացահայտել, նույնիսկ վիճակագրություն ցույց տվեցին, որ չեն կարողանում բացահայտել, ապացույցներ չեն գտնում: Ես կարող եմ այսպես ամփոփել. Գլխավոր դատախազությունը պայքարում է՝ խոշտանգման, բռնության որևէ դեպք չբացահայտելու համար: Սա ուղղակի պայքար է, հավատացեք՝ այդ բառը հենց այնպես չեմ ասում: Սա իրենց պատվի հարցն է:

– Հետաքրքիր է՝ այս դեպքը բացառի՞կ էր, թե՞ համակարգային է և հատուկ է, օրինակ, ոստիկանության աշխատանքին:

– Սա բացառիկ դեպք չէ: Մենք բազմաթիվ մարդկանց հետ ենք հանդիպել, որոնք խոշտանգվել են, որոնցից ցուցմունքները կորզվել են խոշտանգման եղանակով, որոնք դատարաններում հետո պատմում են, թե ինչ խոշտանգումներ են եղել, որոնց հարազատներին են խոշտանգում: Դուք այսօր տեսաք՝ այդ տղան, որը հրապարակել էր այդ տեսանյութը, պատմում էր, որ իր մորն են առևանգել, և նա էլի Վովա Գասպարյանի անունն էր տալիս… Այս համակարգում խոշտանգումն այնքան բնական է, որ չեն ուզում բաժանվել: Իրենք չեն պատկերացնում, որ մի օր գնալու են այդ պաշտոններից, և դրանով նաև ինքնահաստատվում են, ես բազմիցս տեսել եմ: Գիտեք՝ այս դարաշրջանում, այս ժամանակաշրջանում շատ ամոթ է, որ չեն ուզում բացահայտել: Ես չեմ հավատում, որ այս տեսանյութի մասնակիցները պատժվելու են: Վստահ եմ, որ չի բացահայտվելու:

– Ձեր գնահատմամբ՝ առանց ղեկավարության, օրինակ՝ երկարամյա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի իմացության, կարո՞ղ էին նման դեպքեր տեղի ունենալ:

– Եթե վերցնենք միայն հանրային բողոքների դեպքերը, չէ՞ որ դրանք նրա հրահանգով էին:

– Իսկ բաժանմունքո՞ւմ:

– Բաժանմունքում պետք չէ արդեն հրահանգ տալ: Ինձ թվում է՝ բոլորը գիտեն, որ պետք է խոշտանգեն, ինչպես ուզենան՝ վարվեն: Ես տեսնում եմ, թե ինչպես են վարվում մեզ նկատմամբ, և պատկերացրեք՝ ինչ վիճակում է հասարակ քաղաքացին: Սա նախնադար է, ուրիշ բառ չեմ կարող ասել:

– Խոշտանգման տեսանյութի հրապարակումից հետո Factor.am-ն իր տեղեկությունները հրապարակեց, որ դեպքը տեղի է ունեցել հինգ տարի առաջ, Արաբկիրի բաժանմունքում, սակայն նաև քրեական հետախուզության աշխատակիցներն են եղել խոշտանգողները, և նշել էինք այն պաշտոնյաների անունները, որոնք տեղյակ են եղել դեպքի մասին ու զբաղեցրել են պատասխանատու պաշտոններ: Դրանցից մեկը ներկայիս ոստիկանապետի պաշտոնակատարն է: Եվ հարցը հետևյալն է՝ ի՞նչ ընթացք սպասել հետհեղափոխական Հայաստանում կոնկրետ այս դեպքի բացահայտման առումով, երբ հայտնի է բավականին լայն շրջանակ:

– Գիտեք՝ ինչպես ընդունված է եղել… Սերժ Սարգսյանն ասում էր՝ մոռացեք, որ ձեզ ծեծել են, լրագրողներին ասաց: Կամ ուրիշ ժամանակ հարկ չէր էլ համարում խոսել: Հիմա այդ իրավապահ համակարգն այդպես է՝ իրենց պետք է ասեն, ցուցում տան՝ բացահայտեն, թե չբացահայտեն: Եթե վարչապետը կարծում է, որ հիմա ինքը ոչ մի ձայն չի հանելու, նրանք բացահայտելու են, չարաչար սխալվում է: Ինձ շատ է զարմացնում, որ իրավապահ համակարգը մնացել է «անտեր ու դուրս»: Այս բառը շատ դիպուկ է իրենց համար: Խոշտանգումները հիմա էլ շարունակվում են, և ոչ ոք չի արձագանքում: Այս դեպքի մասին վարչապետը հատուկ պետք է խոսի: Եթե ինքը չի խոսելու, ուրեմն այդ դեպքերը շարունակվելու են: Ես կուզենայի, որ վարչապետը չխոսեր, թող, ասենք, գլխավոր դատախազը նման բաները համարեր անթույլատրելի, բայց նա չի համարի անթույլատրելի, որովհետև դատախազական պրակտիկան միշտ վարել է պատժողական քաղաքականություն: Ես կարող եմ բազմաթիվ խոշտանգման օրինակներ բերել, և սա շատ է հիասթափեցնում, որ մինչև հիմա կարող են խոշտանգել և անպատժելի մնալ: Դուք շատ ճիշտ եք արել, որ հրապարակել եք անունները: Պետք է հրապարակվեն անունները:

– Ի՞նչ երաշխավորություն պետք է տվի նոր Հայաստանի ուժային կառույցների ղեկավարների կողմից, որ այլևս այսպիսի իրավիճակը բացառվում է: Դուք վարչապետի անունը նշեցիք, միգուցե նա պետք է հայտարարություն անի, որ բացառվում են նման բաները:

– Անպատժելիության մթնոլորտը, բռնի մթնոլորտը ով չի ուզում՝ չի տեսնում: Բայց մենք տեսնում ենք: Եվ այստեղ վարչապետի դերը շատ մեծ է: Ի՞նչ հեղափոխություն, եթե քո երկրում բռնի մթնոլորտ է, քո բանակում զինվորներին սպանում են, կեղծում են, ծեծում են: Դու բանակում զինվորի ճաշը լավացնում ես, բայց նրանց սպանում են այնտեղ, բռնության են ենթարկում: Շատ վատ է, որ վարչապետը մինչև հիմա չի խոսել, բայց հիմա պետք է խոսի, և խոսի շատ խիստ: Եվ հետևի բացահայտումներին հատուկ ուշադրությամբ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան