Հնարավոր է՝ իր հայտարարությունների արդյունքում Արթուր Վանեցյանի դեմ որոշակի գործողություններ սկսվեն. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:57
Հայրս հրաշքով է փրկվել, Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում է եղել․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:53
Փաշինյան-Կարապետյան բանավեճ 300 հազար ադրբեջանցիների թեզը օրակարգ բերելու մասին․ ի՞նչ է նշված ԱՀԾ զեկույցում
05.06.2026 | 01:41
Մանդատները վա՞յր եք դնելու և ապալեգիտիմացնեք ԱԺ-ն, թե՞ մնալու եք․ Սպարտակ Կյուրեղյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:39
Փաշինյանի պնդումը Սամվել Կարապետյանի անձնագրի մասին․ ФСБ-ի մասին հիշատակումը խեղաթյուրված է
05.06.2026 | 01:33
ԵԱՀԿ մինսկի խումբը միշտ խաղացել է երկդիմի խաղ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:23
ՔՊ-ն ամենաշատ գումարն է ծախսել քարոզչության վրա․ Թաթոյանը ճիշտ է
05.06.2026 | 01:18
Բռնաբարեցիք ձեր 300.000 հազար ադրբեջանցիներով․ Լևոն Շիրինյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:14
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է
05.06.2026 | 01:13
Ես փակել եմ ԼՂ էջը, որ ձեր երեխաները ապրեն. Փաշինյանը` բանավեճի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:05
Ասել են` ուզում ենք գնանք՝ ՌԴ, զանգել եմ Պուտինին, օդանավն էլ տվել եմ, չեն գնացել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:59
Չափավորեք Ձեզ․ վեճ Արման Թաթոյանի և Արման Բաբաջանյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:53
«Վալերյանկա եմ բերել, ակնկալում էի, որ լարված է լինելու», «Բերել եք, խմեք»․ թեժ բանավեճ Փաշինյանի և Թաթոյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:45
Թող գա տեսնենք` ով ա կատուն, ով` առյուծը. Փաշինյանը` Ծառուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:35
Փաշինյանը՝ Ծառուկյանի և Մինասյանի գույքերի բռնագանձման մասին․ որքանն է հաստատվում պաշտոնական աղբյուրներով
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ

-Պարո՛ն Մարուքյան, նշել եք, որ 2020 թվականի պետբյուջեն, տարածքների համաչափ զարգացման առումով, տրամաբանական էր, նման է նախորդ տարիների իներցիային: Հնարավո՞ր է, որ ԼՀԿ-ն բյուջեի նախագծին դեմ քվեարկի:

-Եթե մեր առաջարկները չընդունվեն, բնականաբար, դեմ կքվեարկենք: Մենք 150 առաջարկ ենք ներկայացրել, որոնք մարզերի զարգացմանն են վերաբերվում: Հենց այնպես առաջարկներ չենք արել, մանրամասն ուսումնասիրություն ենք կատարել, հստակ կարիքների գնահատում ենք իրականացրել, որի հիման վրա էլ ներկայացրել ենք առաջարկները: Խոսքը գնում է դոտացիաների համահարթեցման համակարգի մասին, որը մի ահավոր երևույթ է, շատ սխալ չափորոշիչներով է բաշխվում պետական աջակցությունը: Որտեղ շատ մարդ է ապրում, որտեղ շատ գումար է գեներացվում, այդ համայնքներն ավելի շատ գումար են ստանում պետությունից: Դուրս է գալիս, որ Երևանը, ի համեմատություն մյուս մարզերի, շատ մեծ գումարներ է ստանում: Մենք առաջարկել ենք, որ այս համակարգը վերանայվի:

-Համայնքներին դոտացիա տրվում է նաև բնակիչների թվաքանակով: Դուք ֆինանսավորման ի՞նչ տարբերակ եք առաջարկել Կառավարությանը:

-Պետք է ընդհանրապես այդ չափորոշիչները հանել, նայել համայնքների կարիքներին, և այդ կարիքներից ելնելով՝ ֆինանսավորում իրականացնել:

Երկու շաբաթ առաջ Կառավարությունը հավանության արժանացրեց ՍԴ դատավորներին վաղ թոշակի ուղարկելու նախագիծը և ուղարկեց ԱԺ: Դուք այն քննադատել էիք: Ինչո՞ւ:

-Այն անընդունելի է, չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ իր առաքելությունը չիրականացնող դատավորն աշխատավարձ ստանա մեր հարկատուների հաշվին: Մենք հաշվել ենք՝ 950 մլն դրամի գումար է կազմում 15 տարվա համար: Մենք առաջարկ ունենք, որ Քասախում նևրոզների կլինիկան, որը սպասարկել է 700 հիվանդի, 90 մլն դրամի համար փակվում է: Առողջապահության նախարարն ուզում է այդ հիվանդանոցը փակել, որովհետև չի ցանկանում նշված գումարը տալ, բայց նույն Կառավարությունը պատրաստ է Հրայր Թովմասյանին կամ մեկ այլ դատավորի միլիոնավոր դրամներ վճարել չաշխատելու համար:

-Իսկ ինչպե՞ս պետք է ՍԴ-ի խնդիրը լուծել:

-Սահմանադրական փոփոխություններով: Եթե կարիք կա վերանայել դատաիրավական համակարգը, ապա միայն սահմանադրական փոփոխություններով: Մյուս բոլոր գործողությունները հարված են հասցնելու առանց այն էլ վատ համակարգինմ և քաղաքական նախադեպ է ստեղծվելու, որ իշխանության գալով՝ վերանայեն դատական համակարգը:

-Սահմանադրական փոփոխությունների համար նաև ՍԴ-ի համաձայնությունն է պետք՝ նախագիծը հասատելու առումով…

-Իսկ ո՞վ է ասել, որ ՍԴ-ն չի տալու իր համաձայնությունը:

-Տեսանք, որ վերջերս իշխանության կողմից ՍԴ ուղարկված՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծն անգամ վարույթ չընդունվեց:

-Մերժվեց, որովհետև խախտումներ կային թույլ տրված:

-Ինչո՞ւ եք վստահ, որ Հրայր Թովմասյանը հավանություն է տալու մի փաստաթղթի, որով դադարելու է իր պաշտոնավարումը:

-Հրայր Թովմասյանը չի որոշում, ՍԴ-ն կոլեգիալ մարմին է: Ես այն կարծիքին չեմ, որ ՍԴ անդամներն այնտեղ նստած՝ Հրայր Թովմասյանի հրահանգներն են կատարում: ՍԴ-ում կան սկզբունքային մարդիկ, որոնք դերակատարում ունեն:

-Պարո՛ն Մարուքյան, ներքաղաքական կյանքում ի՞նչ է կատարվում: Արդյո՞ք նոր ընդդիմադիր բևեռներ են ձևավորվում: Մասնավորապես, Վազգեն Մանուկյանի հիմնած «Վերնատունը», Սերժ Սարգսյանի ակտիվացումը, Արթուր Վանեցյանի հայտարարությունները: Որպես ընդդիմադիր ուժի ղեկավար՝ մտավախություն չունե՞ք, որ իշխանություններին հակակշռող նոր ընդդիմություն կձևավորվի:

-Ես չեմ կարծում, որ դա իմ մտավախությունը պետք է լինի, որովհետև չի կարող մի այնպիսի ուժ ձևավորվել հիմա, որը մեզ համար վտանգ կներկայացնի: Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանին, ապա իր ուժը հինգ տոկոս չի կարողացել հավաքել, բայց շարունակում են խոսել:

-Հինգ տոկոս ստացան հեղափոխության էյֆորիայի ազդեցության համատեքստում:

-Ես չեմ կարծում, որ հիմա իրենք 10 տոկոս ձայն ունեն: Եթե հիմա ընտրություն լինի, էլի չեն հաղթահարի: Որքան շատ խոսի, մեր ժողովրդին այնքան շատ են հիշեցնելու, թե ինչից են ազատվել: Դա, ըստ էության, լավ է, թող շատ խոսեն, որ ժողովրդի հիշողությունը վառ մնա, թե ինչ արհավիրքի առաջ էր կանգնած երկիրը: Արթուր Վանեցյանը նոր է քաղաքականություն մտնում, եկեք սպասենք, տեսնենք՝ ի՞նչ է ասում և ի՞նչ է ուզում: Նա սպասումներ է առաջացնում իր ստեղծելիք քաղաքական ուժի մասին: Սա սովորական քաղաքական տեխնոլոգիա է, ուղղակի իր պարագայում մի քիչ բարդ է այդ տեխնոլոգիաները կիրառելը, որովհետև նա գաղտնի տեղեկատվության կրող է, սահմանը շատ նուրբ է: Հնարավոր է՝ հայտարարությունների արդյունքում Արթուր Վանեցյանի դեմ որոշակի գործողություններ սկսվեն, պատասխանատվության հարցեր բարձրացվեն: Արթուր Վանեցյանն իշխանության կադրն է, մինչև վարչապետի կողմից նրան առաջին պլան բերելը, ոչ մեկը նրան չի ճանաչել: Իշխանության ստեղծած կադրը իշխանության դեմ խոսում է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան