Ուկրաինայի հայերը խաչքար են տեղադրել Հայաստանի Շիրակի մարզում

Լուրեր

05.06.2026 | 18:18
Վարժական հավաքները մեկնարկելու են ընտրություններից 2 օր անց․ հավաքների ամսաթվերը Կառավարությունը հրապարակել է հունվարին
05.06.2026 | 18:09
Լուիս դե լա Ֆուենտե․ «Հաճելիորեն զարմացած էի Իրաքի հավաքականի խաղով»
05.06.2026 | 18:00
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներին
05.06.2026 | 17:51
Նոր ձերբակալություններ ու կալանավորումներ՝ ընտրությունների նախաշեմին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:42
«Հանրապետություն»-ը դիմեց ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:41
2006-ից ՌԴ-ում եմ ապրում, եկել եմ ընտրություններին մասնակցեմ, հետ գնամ. Քոչարյանի աջակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:30
Խաբեության զոհ եմ, անչափահաս երեխայիս հետ մնացել եմ դրսում. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:30
Ռուսաստանն անմեղսունակ արտաքին քաղաքականություն ունի, Հայաստանը պետք է պատրաստվի վատագույնին․ Գարրի Կասպարով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:23
ՀԿԿ-ն Արման Սահակյանին վերագրվող գաղտնալսում է հրապարակել․ «Մեկի ջեբը 20 հազար կդնես, մեկին 10»
05.06.2026 | 17:22
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը քաղաքական ուժերին կոչ է անում հանձնառու լինել ժողովրդավարությանն ու եվրաինտեգրմանը
05.06.2026 | 17:12
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների են փոխանակել՝ 185-ը 185-ի դիմաց
05.06.2026 | 17:09
Հայկ Մամիջանյանը ԱՊՀ ՄԽՎ դիտորդներին ներկայացրել է իր մտահոգությունները նախընտրական իրավիճակի վերաբերյալ
05.06.2026 | 17:03
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրախորհրդի դիտորդական առաքելության ներկայացուցիչներին
05.06.2026 | 16:50
«Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցը Վարչական դատարանը պետք է քննի, որի 23 դատավորից 4-ի անունը շոշափվում է քրեական վարույթով
05.06.2026 | 16:31
«Ուժեղ Հայաստան»-ը կզրկվի՞ գրանցումից․ Սարգսյանի կուսակցությունը ԿԸՀ դիմում է ներկայացնում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ուկրաինայի հայերը արդեն երկրորդ խաչքարն են տեղադրում պատմական հայրենիքում, հայտնում է AnalitikaUA.net-ը:

Նշվում է, որ Զապորժիեի մարզի Հայերի միության եւ դրա ղեկավար Արտաշես Սարգսյանի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ Հայաստանում՝ Արթիկի շրջանի Մեծ Մանթաշ գյուղում տեղի է ունեցել խաչքարի բացում:

Կազմակերպիչների խոսքով՝ եկեղեցու տարածքում հուշահամալիրը նվիրված է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված զինվորներին:

Միջոցառմանը մասնակցել են տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հավհաննիսյանը, Ուկրաինայի հայ համայնքի ղեկավարներ եւ ներկայացուցիչներ եւ այլ պատվավոր հյուրեր:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ 2015 թվականից սկսած երկրի տարբեր մարզերում տեղադրվել է ավելի քան 20 խաչքար: Ուկրաինայի Կիեւյան Սոֆյայի հնագույն տաճարում թանգարանի ցուցադրությունը եւս համալրվել է հայկական խաչքարով, որը նվիրված է Ռուսիայի մկրտիչ իշխան Սուրբ Վլադիմիրին եւ Աննա Բյուզանդացուն՝ որպես հայ եւ ուկրաինացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության խորհրդանիշ:

Անցյալ տարի Ուկրաինայի հայերի նախաձեռնությամբ սկսել են խաչքարեր տեղադրել արդեն նաեւ Հայաստանի բնակավայրերում, առաջին խաչքարը տեղադրվել է Այրումում: Մոտ ժամանակներս նախատեսվում է խաչքարերի բացում նաեւ այլ բնակավայրերում:

Պարբերականը հիշեցնում է, որ նոյեմբերի 22-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Ուկրաինայից ուկրաինահայ գործիչների խմբին: Պատվիրակության կազմում էին հայկական համայնքների ղեկավարներ եւ Ուկրաինայի Հայերի միության ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր նախագծերի իրականացման հետ կապված հարցեր:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ուկրաինայի Հայերի միությունը հումանիտար օգնություն է ցուցաբերել Ապրիլյան պատերազմի ժամանակ տուժածների ընտանիքներին: 2016 թվականի օգոստոսից մոտ 40 ընտանիք հումանիտար օգնություն է ստացել: