Գյումրիում գնացքների մեքենավարները կրկին բողոքում են․ նրանց փոխարեն աշխատում են Ռուսաստանից եկած մասնագետները

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Մի քանի օր է, ինչ Գյումրիի Լոկոմոտիվային դեպոյի մեքենավարները բողոքում են, որ իրենց փոխարեն առանց զգուշացնելու աշխատանքի են դուրս գալիս Ռուսաստանից եկած  10 մեքենավարները։ Իրենց էլ ուղարկել  են չվճարվող հարկադիր հանգստի։

Մեզ հետ զրույցում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը նշեց, որ իրականացվում է մեքենավարների փոխանակման ծրագիր, որի մասին աշխատակիցները նախապես տեղյակ են եղել։ Ռուսաստանից եկած մեքենավարներն էլ, ըստ նրա,   ՀԿԵ աշխատակիցներ չեն։

«Մենք ծրագիր ենք իրականացնում, որը պերմանենտ բնույթ է կրում՝ ռուսական РЖД-ի հետ մասնագետների,  մեքենավարների փոխանակման: Հիմա հերթական փուլում Ռուսաստանից ժամանել են իրենց մասնագետները,  մեր մոտ անցնում են փորձի փոխանակում և որակավորման  բարձրացում՝ լեռնային պայմաններում վարման։ Մոտ ժամանակներս նաև մեր մասնագետները կգործուղղվեն Ռուսաստան՝ այնտեղ անցնելու փորձի փոխանակման ծրագիր։ Հաճախած մասնագետները չեն հանդիսանում «Հարավկովկասյան երկաթուղու» հաստիքային աշխատող։ Նրանք շարունակում են մնալ ռուսական РЖД-ի մասնագետներ և վարձատրվում են նրանց կողմից։ Այս ծրագրի պայմանավորվածության մասին հոկտեմբերի 24-ին, երբ գործի դուրս չէին եկել /նկատի ունի տեղի մեքենավարներին Է․ Չ․/, խորհրդակցություն անցկացվեց և այս ծրագրից նրանք այն ժամանակ են տեղյակ եղել, այն ժամանակ է դա ասվել նրանց»,- հավաստիացրեց  Ռուբեն Գրձելյանը՝ նշելով, որ աշխատակիցները չեն գտնվում չվճարվող արձակուրդում, պարզապես  նվազել է նրանց աշխատանքային ծանրաբեռնվածությունը։

«Չվճարվող հանգիստ հասկացողություն չկա, իրենց որոշակի  ծանրաբեռնավածությունն է իջել։ Պատկերացնելու համար՝ մեր մոտ 10 մեքենավարը չի կարող փոխարինի իրենց։ Հիմա ծանրաբեռնվածությունն է նվազել, 10 հոգին էլ իրենց մեջ մեծ թիվ չի։ Հոկտեմբերին նաև բարձրացնում էին գերգրաֆիկի, հավելյալ ժամերի աշխատելու և վճարների մասին հարցը։   Բեռնափոխադրումների ծավալի աճ ենք դիտում այս տարի։ Իրանց գործը լոկոմոտիվային բրիգադների կազմում իրենց նորմայի համեմատ 110 տոկոս է միջինը, 10 տոկոսով ավել։ Այնինչ 2018թ-ին նորմատիվայինից 90 տոկոս էր աշխատանքի կատարումը։ Հիմա խնդիր կա, որ լոկոմոտիվային բրիգադները ծանրաբեռնվածությամբ են աշխատում»,- ասաց Ռուբեն Գրձելյանը։

Մեր զրուցակիցը նաև անդրադարձավ հայ մեքենավարների հայտարարություններին, թե ռուս մասնագետները անփորձ են ու միայնակ  են գիծ դուրս  գալիս։

«Մեքենավարները բոլորը ստանդարտ պատրաստվածությունն ունեն, ուղղակի տեղանքին ծանոթանալու խնդիր ունեն, պիտի տևական ժամանակ հրահանգիչների հետ տեղանքին ծանոթանան։  Հիմա այդ պրոցեսն է գնում, հրահանգիչների հետ  գիծ են դուրս գալիս և վերահսկողության տակ է, մենակ դուրս չեն գալիս»։

Հիշեցնենք,որ հոկտեմբերին  մեքենավարները բողոքում էին, նրանք մի քանի օր գործադուլ էին անում, որի արդյունքում երկաթուղին չէր աշխատում։ Մեքենավարները պահանջում էին բարձրացնել իրենց աշխատավարձը։

Էմմա Չոբանյան