Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ պաշտպանների բողոքը կքննի դատավոր Մխիթար Պապոյանը
Հասարակություն
22.11.2019 | 13:06Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել, և գործը մակագրվել է նույն դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին։
Դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 26-ին: Այդ օրը Առաջին ատյանի դատարանում ընթանալու է նաև բուն գործով դատական նիստը։
Լիլիթ Շաբոյան