Նախապատրաստվում են նյութեր` խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ. ՀՔԾ
Հասարակություն
22.11.2019 | 12:54ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ 2019 թվականի նոյեմբերի 21-ին համացանցում տարածվել է խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութ, որի կապակցությամբ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկում:
«Խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր»,- ասված է հաղորդագրությունում: