2010-2019 թթ․ համեմատությամբ բանակում ինքնասպանությունների թիվը նվազման միտում չունի. ՀՔԱՎ

Լուրեր

07.03.2026 | 19:18
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
07.03.2026 | 19:00
Արհեստական բանականությունն այսօր ստեղծում է մեգահիթեր, տարակուսած ենք՝ ինչ կլինի հետո. Գիսանե Պալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 18:43
ԱՄԷ-ում մնացած 183 ՀՀ քաղաքացի է գրանցվել դեսպանության ցուցակում, 37-ը կտեղափոխվեն Օման. ԱԳՆ
07.03.2026 | 18:35
Մեր եղբայրներն ընկան, որ ՀՀ-ն ոտքի կանգնի ու դա եղավ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 18:10
Դատախազությունը, չնայած բոլոր սադրանքներին, միշտ լինելու է բարեկիրթ, հարգալից և պրոֆեսիոնալ. Աննա Վարդապետյան
07.03.2026 | 17:41
Մենք հարգում ենք հարևան երկրների ինքնիշխանությունը, բայց կշարունակենք հարձակվել իսրայելական և ամերիկյան թիրախների վրա. իրանցի զինվորականներ
07.03.2026 | 17:22
Կառավարությունը 250 հազար դրամ կփոխհատուցի Մերձավոր Արևելքում չեղարկված չվերթների պատճառով նոր տոմս գնած ՀՀ քաղաքացիներին
07.03.2026 | 16:50
ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, ում հետ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է. ԱԳՆ
07.03.2026 | 16:45
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
07.03.2026 | 16:17
Մարտի 8-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի տոմսեր ունեցողները կարող են օգտվել անվճար տեղափոխման հնարավորությունից. դեսպանություն
07.03.2026 | 16:00
Իրանն այսօր շատ ծանր հարված կստանա․ Թրամփ
07.03.2026 | 15:58
«Կաթողիկոս չկա»․ ինչպես Փաշինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 15:55
Ալավերդի համայնքին կվերադարձվի Թումանյան փողոցում գտնվող՝ 77.8 քմ մակերեսով բնակարան
07.03.2026 | 15:35
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.60%-ով և կազմել 5146.10 դոլար
07.03.2026 | 15:16
Խաղաղությունից հետո ջրի խնդրի վրա ենք կենտրոնանում․ Փաշինյանը՝ Պեմզաշենում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2019 թ․ նոյեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հայտարարել է, որ զինված ուժերում ինքնասպանությունների թիվը տարիների կտրվածքով նվազման միտում ունի։

Գ․ Բալայանը այս պնդումն արել է՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ 2018-ին 2017-ի համեմատությամբ զինված ուժերում ինքնասպանությունների թվի աճ է գրանցվել։ Նախարարի տեղակալը հակադարձել է լրագրողին․ «Դուք սխալվում եք, եթե դինամիկան չի պահպանվել, ապա չի էլ ավելացել»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իր մշտադիտարկման արդյունքում այլ պատկեր է արձանագրել։ 2010-2019 թթ․ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մշտադիտարկման տվյալներով բանակում մահացության 630 դեպք է գրանցվել, որից միայն 249-ն (39.5%) են հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։ Մնացած 381 դեպքից 88-ը (ընդհանուր թվի 14%) ինքնասպանության հետևանքով են։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տվյալներ է հավաքագրում և պաշտոնական, և ոչ պաշտոնական աղբյուրներից։ Որպես կանոն՝ պաշտոնական աղբյուրների՝ ՀՀ պաշտպանության նախարարության ու ՀՀ գլխավոր և զինվորական դատախազությունների տվյալները տարբերվում են մեր հավաքագրած տվյալներից։

Մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ 2010 թ․-ից սկսած՝ զինված ուժերում ինքնասպանությունների՝ համեմատաբար փոքր թվեր գրանցվել են միայն 2013-2015 թթ․-ին, բայց ասել, թե ինքնասպանությունների թիվը նվազման միտում ունի, չենք կարող։

Բանակում մահացությունների թվին է անդրադարձել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը 2019 թ․-ի նոյեմբերի 19-ին՝ ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ անելու առաջարկի քննարկման շրջանակում։ Պատգամավորը դա նշել է բանակում քրեական ենթամշակույթի ազդեցության համատեքստում։

Ներկայացնում ենք ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքները՝ ըստ տարիների։ 2019 թ․-ի տվյալները ներկայացված են նոյեմբերի 11-ի դրությամբ։

Յուրաքանչյուր տարվա համար ինքնասպանությունների թիվը ներկայացված է տոկոսային հարաբերակցությամբ՝ մահացությունների ընդհանուր թվի և ոչ մարտական պայմաններում մահացությունների թվի նկատմամբ առանձին-առանձին։