Հակաբիոտիկի մնացորդ մեղրի մեջ. կենդանիների կերային հավելման մեջ կբացառվի դրա կիրառումը

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Արտադրված հակաբիոտիկ դեղերի ավելի քան 50 տոկոսն այսօր օգտագործվում է գյուղատնտեսության մեջ, ֆերմերները նաև աճը խթանելու նպատակով հաճախ կենդանիներին անհարկի տալիս են հակաբիոտիկներ: Վերջինս սննդային շղթայով կարող է փոխանցվել մարդուն։ Սննդի անվտանգության տեսչական մարմինը մեղրի մեջ հայտնաբերել է հակաբիոտիկի մնացորդներ:

«Հակաբիոտիկների պատշաճ կիրառման ուղղված իրազեկման» համաշխարհային շաբաթվա շրջանակում Երևանում նոյեմբերի 21-ին խնդրի ու դրա լուծումների վերաբերյալ անցկացվեց  «Հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեմ պայքար» թեմայով միջգերատեսչական աշխատաժողով:

«Հակաբիոտիկները մարդկությանը փրկել են հիվանդություններից, սակայն հետագայում սկսվեց դրանց ոչ կանոնավոր օգտագործում, այդ թվում՝ պրոֆիլակտիկ օգտագործում կենդանիների աճի խթանման համար: Այս խնդիրները բերեցին նրան, որ այն մանրէները, սկսեցին այդ հակաբիոտիկների նկատմամբ կայունություն ձեռք բերել: Եվ գալու է ժամանակ, որ մենք չենք ունենալու դեղամիջոցներ՝ մանրէների դեմ պայքարելու համար, եթե շարունակենք դրանք կիրառել կենդանիների կերային հավելումների համար: Մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ տեղական շուկայում թռչնի մսի մեջ ոչ հակաբիոտիկների, ոչ հորմոնների խնդիր չունենք: Խնդիր ունենք մեղրի շուկայում, մեղվաբույծները մինչև հիմա պրոֆիլակտիկայի համար հակաբիոտիկներ են օգտագործում: Հակաբիոտիկների մնացորդների շատ փոքր տոկոսով առկայություն ունենք մեղրի մեջ»,-ասաց Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և նկատեց՝ սակայն քանի որ մեղրի օգտագործումը քիչ է, առողջական խնդիրների ռիսկն էլ է ցածր:

ՍԱՏՄ-ն կաթի ու մսի շուկայում մոնիտորինգ կիրականացնի այս տարի, նմուշառումներն արդեն կատարել են, մինչև փետրվար ամիսը կամփոփեն արդյունքներն ու կհրապարակեն: Մարմինը մոնիտորինգ է իրականացնում նաև պտուղ-բանջարեղենի շուկայում: Ավետիսյանը նկատեց՝ խնդիրը հակաբիոտիկների անհարկի օգտագործելու մեջ է, գյուղացու համար դեղատներում հասանելի է հակաբիոտիկը և նա կարող է անընդհատ պատեհ-անպատեհ սրսկել կենդանուն, քանի որ վախ ունի, որ կարող է կենդանուն կորցնել: Նա նկատեց՝ օրենսդրական շատ բացեր ունենք: Օրենքը թույլ է տալիս, որ կերային հավելումը պարունակի հակաբիոտիկներ: Այս առումով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արդեն ձեռնարկել է քայլեր՝ մշակելով օրենսդրական փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որը գտնվում է շրջանառության փուլում և շուտով կներկայացվի կառավարություն:

«Դրանով մենք փորձում ենք կարգավորել կերային հավելումների հասկացությունը: Այսինքն՝ նախկինում կերային հավելումները ներառում էին նաև հակաբիոտիկներ, իսկ ներկայում նոր ձևակերպում կերային հավելումների մեջ հակաբիոտիկները որպես այդպիսին չեն լինելու: Դա թույլ կտա, որ հակաբիոտիկներն օգտագործվեն ոչ թե որպես կերային հավելում, այլ բացառապես բուժման նպատակով»,-ասաց նախարարության սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Աշխեն Շիրվանյանը:

Նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել նաև Անասնաբուժության մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ: Դրանով հստակեցվում են անասնաբուժական դեղատներին ներկայացվող պահանջները: Նախագծով հակաբիոտիկների դուրսգրումը նախատեսվում է բացառապես դեղատոմսերով:

ՀՀ առողջապահության նախարարության հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի ազգային պատասխանատու Քրիստինա Գյուրջյանը շեշտեց՝ հակաբիոտնիկները պետք է կիրառել պատշաճ: «Մենք պայքարում են ոչ թե հակաբիոտիկների, այլ դրանց արդյունավետությունը պահպանելու համար: Կան հիվանդություններ, որոնք ընդհանուր են և՛ կենդանիների, և՛ մարդկանց համար, և եթե կենդանու օրգանիզմում առաջանա դեղակայուն մանրէ և սննդային շղթայով փոխանցվի մարդուն, կստացվի, որ մարդը կհիվանդանա դեղակայուն վարակով, և մենք չենք ունենա հակաբիոտիկ, որը կբուժի այդ վարակիչ հիվանդությունը»,- նկատեց նա: