Հայտարարվում է «Global IT Award»-ի այս տարվա հաղթողի անունը. ՈՒՂԻՂ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը
ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարությունում նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկրի ներկայացման մամուլի ասուլիսը:
Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար, մրցանակաբաշխության  կոմիտեի նախագահ Հակոբ Արշակյանը, մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքերը համակարգող  Հովիկ Մուսայելյանն ու մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր  «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ասուլիսին ներկա էր նաև ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան:
Նախարարը շնորհակալություն է հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին նման մեծ իրադարձությունը Հայաստան բերելու և ամեն տարի նման հրաշալի միջոցառում կազմակերպելու համար։
«Այս տարի լրանում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխության 10 տարին: Սա յուրօրինակ առաջնորդություն է այս ոլորտում՝ ունենալ ՀՀ պետական մրցանակ և դա հանձնել աշխարհում տեխնոլոգիական ոլորտի այնպիսի հսկաներին, ովքեր աշխարհն իրենց ստեղծագործությամբ փոխել են, ովքեր, կարելի է ասել, սկսել են զրոյից, ունեցել են միտք, այն զարգացրել և մարդկությանը հնարավորություն են տվել օգտվելու տեխնոլոգիաներից, որոնք մեր կյանքը էլ ավելի են հեշտացնում»,-նշել է Հակոբ Արշակյանը:
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ  նշել է, որ  արդեն 10 տարի այս նախաձեռնությունն իր շուրջն է համախմբել և Հայաստան բերել այնպիսի մարդկանց, որոնք իրենց ազդեցությունն են թողել տեխնոլոգիական ոլորտի զարգացման և առաջընթացի վրա։ Մրցանակը անչափ կարևոր է նաև նրանով, որ այն Հայաստանի համար հանդիսանում է որպես անձնագիր՝աշխարհին ներկայանալու համար, մեր երկիր բերելով տեխնոլոգիական ոլորտի հանճարների։
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը  տեխնոլոգիական ոլորտով հետաքրքված երիտասարդներին կոչ է արել հավատալ իրենց կարողություններին, գաղափարներին, ստեղծել իրենց ճանապարհը և Հայաստանի անունն ավելի ճանաչելի դարձնել աշխարհում։
Նախարար Հակոբ Արշակյանը հավելել է, որ մարդիկ, ովքեր մեծ հետք են թողել աշխարհում և ստացել այդ մրցանակը, սկսելու պահին ոչ մի բանով առավել չեն եղել այն մարդկանցից և հայ երիտասարդներից, որոնք հիմա են սկսում իրենց ստեղծագործ կյանքը: Նա  կոչ է արել, որ բոլոր ոլորտներում՝ սկսած գյուղատնտեսությունից մինչև միկրոէլեկտրոնիկա, չվախենան սխալվելուց և իրականացնեն իրենց գաղափարները։
Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է, թե 10 տարիների ընթացքում ովքե՞ր և ի՞նչ գործունեության համար են արժանացել այս մրցանակին։ Նա հայտարարել է, որ հոբելյանական 10-րդ մրցանակակիրը   դոկտոր Տակեո Կանադեն է, ով  «Origami World» տեսություն հիմնադիրն է,  «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծողը:
Նա Հայաստան կժամանի դեկտեմբերի 3-ին։ Մրցանակը նրան կհանձնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մրցանակաբաշխության շրջանակներում տեղի կունենա Տակեո Կանադեին նվիրված ծրարի մարում։