Իջևանում հովազը հարձակվել է քաղաքացու վրա և մարմնական վնասվածքներ պատճառել. կենդանին գրանցված է Կարմիր գրքում

Լուրեր

05.06.2026 | 12:13
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է, Արման Սահակյանը՝ կալանավորվել // Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին․ ԼՈՒՐԵՐ
05.06.2026 | 12:02
«Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին». Թրամփը` Պուտինին ուղղված Զելենսկիի նամակի մասին
05.06.2026 | 11:55
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման որոշումը Դատախազությունը պահանջում է առ ոչինչ ճանաչել
05.06.2026 | 11:53
ԵՏՄ-ն չի ձգտում Հայաստանի դեմ միջոցներ ձեռնարկել, սակայն ԵՄ-ին անդամակցելու ձգտումն անհանգստացնող է. Օվերչուկ
05.06.2026 | 11:46
Երևանում բացահայտվել է ապօրինի առցանց խաղային հարթակների սխեմա․ հնարավոր վնասը գերազանցում է 2.4 մլրդ դրամը
05.06.2026 | 11:45
Արթուր Մելքոնյանը՝ ֆուտզալի Ռուսաստանի չեմպիոն
05.06.2026 | 11:37
NYMEX․ Ոսկու գինը նվազել է և կազմել 4434.40 դոլար
05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
05.06.2026 | 11:20
Հայ շախմատիստների արդյունքները կանանց ԵԱ-ի վերջին տուրից առաջ
05.06.2026 | 11:05
Ընտրակաշառք, հարկադրում, խոչընդոտում․ ընտրական հանցագործությունների գործերով մեղադրյալների թիվը հասել է 40-ի
05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
05.06.2026 | 10:44
Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Գայանե Գասպարյանը
05.06.2026 | 10:38
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
Բոլորը

Իջեւանի անտառներից մեկում հովազը հարձակվել է իր կենդանիներին հաշվելու գնացած քաղաքացու վրա: Բազմաթիվ խոր վերքերով 41-ամյա Արման Գաբրիելյանին տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն. գրում է armtimes.com-ը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի տնօրեն Վազգեն Մարգարյանը նշել է, որ վերքերը մշակել-կարելը տեւել է մոտ երկուսուկես ժամ: «Բռունցքը, որ մտցրել էր հովազի բերանը, լրիվ վնասված էր, շուրթը ճանկով կիսված էր, թեւը նախաբազկի շրջանում էլի խոր վերք էր, երկու թեւերը վնասված էին: Հիմա վիճակը կայուն է: Ստացել է փայտացման, կատաղության դեմ բոլոր պատվաստանյութերը: Եվս մեկ շաբաթ կգտնվի բժիշկների հսկողության տակ: Վերքերի մշակումը կազմակերպվում է, բոլոր հետազոտությունները կատարվել են, արդեն ելնում է ոտքի: Վախենալն էլ իր պարագայում չկա, քանի որ որսորդ է: Եթե որսորդ չլիներ, հարյուր տոկոս հիմա ողջ չէր լինի»,- նշել է Վազգեն Մարգարյանը:

Արման Գաբրիելյանը պատմել է, որ այդ անտառներում ինքն ունի մոտ 150 խոզ: Պարբերաբար գնում է ստուգելու, թե որտեղ են, պակասել են, թե ոչ: Երեկ էլ է գնացել: Կեսօրին մոտ տեսել է ճանապարհին ընկած մի խոզ՝ մի մասը կերած: Մի քիչ էլ է գնացել, տեսել է երկրորդ հոշոտված խոզին, հետո՝ երրորդին: Քայլելով բարձրացել է արյան հետքերով՝ դեպի Ենոքավանի բարձունքների ժայռոտ հատվածները: Այդտեղ ժայռերից մեկի մոտով անցնելիս գլուխը բարձրացրել է ու տեսել օդում իր վրա ցատկող կենդանուն: Դեպքը տեղի է ունեցել ժամը մոտ 13:20-ին: Լինելով փորձառու որսորդ՝ Արման Գաբրիելյանն արագ կողմնորոշվել է՝ ինչ անել. ինքնապաշտպանվել է՝ բռունցքը կենդանու բերանը մտցնելով, պայքարել մոտ հինգ րոպե, որից հետո կենդանին թողել հեռացել է:

Հարցին՝ ինչպիսին էր հովազը, Գաբրիելյանը պատասխանել է. «Տեսել ու զգացել եմ կենդանուն շատ մոտից, կարող եմ մանրամասն նկարագրել: Կլիներ 80-90 կգ, փորի տակը սպիտակ-մոխրագույն էր, մեջքի ու կողերի հատվածը՝ բաց դեղնավուն, սև կիսաօղակներով: Կլիներ մոտ մեկ մետր, պոչը՝ 50-60 սմ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: