Այդպիսի բան չի կարող լինել, ցանկացած խնդիր ներառված է 210 խախտումների մեջ․ Գարեգին Բաղրամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տեսանյութեր
20.11.2019 | 12:40Ջուրն ահավոր վատ է կառավարվում, մոնիթորինգի ժամանակ ես ակնառու փաստերը ներկայացրել եմ, բայց ոչ մի դիտողություն հաշվի չի առնվել, և դրա համար չեմ ստորագրել արձանագրությունը։ ՀԾԿՀ-ում ջրի սակագնի սահմանման վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Սպառողների աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Աշոտ Միրզոյանը։
Սակայն ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը չհամաձայնեց դիտարկումներիր հետ և ասաց․ «Նշվել է, որ 210 խախտում է արձանագրվել։ Ձեր նշած հասցեները ներառված են։ Գործընթացին չմասնակցող անձանց մոտ տպավորություն կձևավորվի, որ ինչ-որ խնդիրներ եք ներկայացրել, որոնք հաշվի չեն առնվել։ Այդպիսի բան չի կարող լինել, ցանկացած խնդիր ներառված է 210 խախտումների մեջ»։
Մանրամասները՝ տեսանյութում։