Յուրաքանչյուր երեխայի պետք է տալ աշխարհը փոխելու հնարավորություն. ՄԻՊ-ն ամփոփել է #փոխիրաշխարհը իրազեկման արշավը

Լուրեր

03.04.2026 | 20:15
Գործը շատացել է, փողը՝ պակասել․ հեռակա բանավեճ՝ բժիշկների ու նախարարի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:00
ԲԱՆԱՎԵՃ․ Բանտարկություն՝ Փաշինյանին հարվածելու փորձի մեղադրանքով․ ինչպե՞ս կանխել բռնության և ատելության խոսքը
03.04.2026 | 20:00
ՔԿ-ն պարզաբանում է՝ ինչու է Փաշինյանի միջադեպի գործով քննիչն ազատվել աշխատանքից
03.04.2026 | 19:48
Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ն կարող է բացել Հորմուզի նեղուցը, եթե ավելի շատ ժամանակ լինի
03.04.2026 | 19:35
Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը
03.04.2026 | 19:29
Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով քննիչն ազատվել է աշխատանքից
03.04.2026 | 19:14
IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի  
03.04.2026 | 19:00
Տոմս կա, թռիչք չկա․ ինչպես վերադարձնել չեղարկված հանգստի գումարները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 18:45
Դատավորների անկախությանը միջամտելու նոր գործի՞ք, թե՞ կորպորատիվիզմի դեմ պայքար․ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել էթիկայի հանձնաժողովում
03.04.2026 | 18:30
Փաշինյանը չէ՛ արցախյան թեման փակողը, հաղթած Ադրբեջանն է փակողը, որն արգելում է ՀՀ վարչապետին թեմայից խոսել․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 18:19
Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆը կոչ է անում ԱՄՆ-ի հետ «համապարփակ խաղաղության համաձայնագիր» կնքել
03.04.2026 | 18:10
ՀՀ-ում կարող է արգելվել մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր // Ալեքսանյանը չի մասնակցի ԵԱ-ին․ ԼՈՒՐԵՐ
03.04.2026 | 18:01
«Լիվերպուլի» հիմնական դարպասապահը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը
03.04.2026 | 17:49
Ամերիկյան կործանված ինքնաթիռի օդաչուն, հավանաբար, գերի է վերցվել իրանական ուժերի կողմից
03.04.2026 | 17:37
ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ Goal.com-ի
Բոլորը

ՀՀ ՄԻՊ աշխատալազմից տեղեկացնում են, ոչ այսօր ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ #փոխիրաշխարհը ներառական կրթության իրազեկման արշավի շրջանակում հայտարարված շարադրությունների մրցույթի արդյունքները:

«Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Արման Թաթոյանն իր խոսքում, մասնավորապես, նշեց. «Չպետք է որևէ երեխա դուրս մնա կրթությունից կամ զրկվի այդ հնարավորությունից առողջական կամ որևէ այլ պատճառով: Սա անթույլատրելի է, և մենք պետք է վերացնենք կարծրատիպերը: Կարևոր է երեխային ինքնուրույն կյանքի հմտություններ սովորեցնելը, հակառակ պարագայում մենք մշտապես ունենալու ենք ոչ լիարժեք կրթական համակարգ»:

Իրենց ելույթներում ներառական կրության կարևորության կարևորության մասին խոսեցին ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, «Վորլդ Վիժն» հայաստանյան ներկայացուցչության նախագահ Ժիրայր Էդիլյանը, «Սեյվ դը չիլդրեն» հայաստանյան գրասենյակի ղեկավար Աստղիկ Մովսիսյանը, դերասանուհի Լալա Մնացականյանը, ժյուրիի անդամ Գոհար Նավասարդյանը:

Միջոցառման ժամանակ ներկայացվեց նաև #փոխիրաշխարհը իրազեկման արշավի շրջանակում նկարահանված 4 հերոսների մասին պատմող տեսանյութը և «Միասին կարող ենք փոխել աշխարհը» տեսահոլովակը:

Շնորհակալություն ենք հայտնում մեզ աջակցած գործընկերներին, մասնավորապես «Սեյվ դը չիլդրեն» և «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչություններին, «Անտարես» և «Բուկինիստ» հրատարակչական ընկերություններին, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատանը, Վիվա Սելլ ընկերությանը, ժյուրիի անդամներին:

Երևանից և մարզերից ստացած 700 շարադրություններից ընտրվել են լավագույն 28-ը: Շնորհավորում ենք հաղթող շարադրությունների հեղինակներին:

20 խրախուսական մրցանակի են արժանացել՝

  1. Մանյա Հակոբյանը, Կոտայքի մարզ, Գ. Արամուսի Վլ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց, 6-րդ դասարան
  2. Անահիտ Եղոյանը, Շիրակի մարզ, Սառնաաղբյուրի միջնակարգ դպրոց, 7-րդ դասարան
  3. Սյուզան Կարապետյանը, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, թիվ 4 հիմնական դպրոց, 9-րդ դասարան
  4. Դավիթ Ղարիբյանը, Հայ կրթություն հայկական հիմնադրամ, 5-րդ դասարան
  5. Տաթևիկ Աբովյանը, Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոց, 9-րդ դասարան
  6. Արաքս Խալաթյանը, Վանաշենի միջին դպրոց, 7-րդ դասարան
  7. Էդգար Ահարոնյանը Հ. Հայրապետյանի անվան 78 դպրոց, 7-րդ դասարան,
  8. Անգելինա Խաչատրյանը, Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոց, 5-րդ դասարան
  9. Գոռ Աղամիյանը, Կոտայքի մարզի Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան, համար 11 հիմնական դպրոց
  10. Տիգրան Խլղաթյանը, գ. Նոյակերտ, Պարույր Սեւակի անվան թիվ 2-րդ դպրոց, 6-րդ դասարան
  11. Հովհաննես Հակոբյանը, Շիրակի մարզ, Ջրափիի միջնակարգ դպրոց, 6-րդ դասարան
  12. Նազենի Գևորգյանը, Կոտայքի մարզ, Քք. Չարենցավան, Եղիշե Չարենցի անվան, թիվ 5 հիմնական դպրոց, 7-րդ դասարան
  13. Արեն Ստեփանյանը, Տավուշի մարզի, Հաղարծինի միջնակարգ դպրոց, 7-րդ դասարան
  14. Նորիկ Սարգսյանը, Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ, Ի. Վիրաբյանի անվան միջնակարգ դպրոց
  15. Գոհար Հակոբյանը, Վ. Պետրոսյանի անվան 51 հիմնական դպրոց, 8-րդ դասարան
  16. Աշոտ Հովհաննիսյանը, Կոտայիք մարզ, Աբովյանի համար 2 հիմնական դպրոց, 7-րդ դասարան
  17. Դավիթ Հարությունյանը, Երեւանի, համար 157 հիմնական դպրոց, 7-րդ դասարան,
  18. Լիլիթ Դավթյանը, ք. Գյումրիի թիվ 15 հիմնական դպրոց, 9-րդ դասարան
  19. Ալեքս Սարգսյանը, Սյունիքի մարզ, ք. Կապան, համար 13 հիմնական դպրոց, 7-րդ դասարան,
  20. Աննա Ասատրյանը, Տավուշի մարզի Լճկաձորի հիմնական դպրոց, 7-րդ դասարան :

Երկու մրցանակ շնորհվել է Շվեյցարիայի դեսպանատան և «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի կողմից.

  1. Էլեն Շողիկյանին, Երեւանի Ջոն Կիրակոսյան անվան թիվ 20 դպրոց, 9-րդ դասարան
  2. Կարեն Իսունցին, Սյունիքի մարզի թիվ 3 հիմնական դպրոց, 6-րդ դասարան:

Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ մրցանակին է արժանացել Վանաձորի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 25 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի                     Աիդա Ալևորյանը:

 

Լավագույն 5 շարադրությունների հեղինակներն են.

  1. Լուիզա Սարգսյանը, Շիրակի մարզի Վահրամաբերդի Հ. Մկրտչյանի անվան միջնակարգ դպրոց, 5-րդ դասարան
  2. Սոնա Հակոբյանը, Սյունիքի մարզ, քաղաք Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց, 6-րդ դասարան
  3. Զարուհի Ոսկանյան, Շիրակի մարզ, Արթիկի թիվ 8 հիմնական դպրոց, 7-րդ դասարան
  4. Քրիստինե Սաֆարյանը, Գեղարքունիքի մարզ, Կարմիրգյուղի համար 2 միջնակարգ դպրոց.
  5. Տիգրան Մելքոնյանը, Ք. Երեւան Րաֆֆու 93 շ. 15բն, 11 տարեկան»,- ասված է հաղորդագրությունում: