Կատարի ազգային գրադարանի համագործակցությունը Հայաստանի ազգային գրադարանի ու Մատենադարանի հետ արժեքավոր կլինի․ նախագահ Սարգսյանը հյուրընկալվել է Կատարի ազգային գրադարանում

Լուրեր

04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
04.08.2026 | 11:56
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. լեհ մարզիկը լողալով հատել է Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հյուրընկալվել է Կատարի ազգային գրադարանում, որը համարվում է Կատարի հիմնադրամի կառույցներից մեկը։

«Նախագահն ու տիկին Նունե Սարգսյանը շրջել են գրադարանում, ծանոթացել այստեղ պահվող գրականությանը, հրատարակություններին, ինչպես նաև գրադարանում գործող՝ Ժառանգության թանգարանի ցուցանմուշներին, որոնք բացառիկ գրքեր են, ձեռագրեր, քարտեզներ, արաբական ու իսլամական մշակույթը ներկայացնող այլ արժեքավոր նյութեր։

Կատարի ազգային գրադարանը ծառայում է որպես հետազոտական համալսարանական և հանրային գրադարան, որը հագեցած է ժամանակակից թվային սարքավորումներով: 2018 թ․ տվյալներով՝ գրապահոցներում պահվում է մոտ 800 հազար գիրք, գրադարանն ունի նաև ավելի քան 500 հազար էլեկտրոնային գրքեր, պարբերականներ:

Այցի ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այս գրադարանը յուրօրինակ հաստատություն է։ «Գրադարանի տնօրենի հետ պայմանավորվեցինք, որ իրենց կկապենք Մատենադարանի հետ: Վերադառնալով՝ կկազմակերպեմ, որ մեծ քանակությամբ հայկական գրքեր ուղարկվեն այստեղ, քանի որ, ամեն ինչից զատ, նրանք գրքերի մի մասը նաև թարգմանում են արաբերեն՝ ոչ թե կոմերցիոն նպատակներով, այլ որպես գիտության կամ ընթերցանության համար անհրաժեշտ գործիք, -նշել է նախագահը։ -Այս գրադարանի համագործակցությունը Հայաստանի ազգային գրադարանի և Մատենադարանի հետ արժեքավոր կլինի, քանի որ այստեղ հսկայական միջոցներ են ծախսվում գրականությունը թվայնացնելու, մատչելի դարձնելու և, ընդհանրապես, գրադարանային մշակույթը զարգացնելու համար: Կարծում եմ՝ սա լավագույն գրադարաններից մեկն է, որտեղ ես երբևիցե եղել եմ»:

Անդրադառնալով Կատարի հիմնադրամի ղեկավար շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հետ հանդիպմանը՝ նախագահը նշել է, որ շեյխուհին տեսլական ունի և՛ իր երկրի, և՛ ընդհանրապես մարդկության զարգացման վերաբերյալ․ «Կատարցիների վերաբերմունքը համաշխարհային մշակույթի, գիտության հանդեպ շատ յուրօրինակ և արժեքավոր է: Կատարի հիմնադրամը ոչ միայն հսկա տարածք է, այլ նաև հսկայական ներդրումներ: Այստեղ են գործում աշխարհի լավագույն համալսարանների մասնաճյուղերը, մեծ ծավալի ուսումնասիրություններ են կատարվում ոչ միայն արաբերենի, արաբական մշակույթի և կրոնի հետ կապված, այլև մի շարք այլ ոլորտներում, սկսած՝ միջուկային ֆիզիկայից վերջացրած՝ ժամանակակից կենսաբանությամբ: Այստեղ սովորելու լայն հնարավորություններ կան»:

Նախագահը նշել է, որ Հայաստանի և Կատարի միջև ստեղծվելիք աշխատանքային խումբը, որի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել շեյխուհի Մոզայի հետ հանդիպմանը, կուսումնասիրի, թե ինչ ուղղություններով է հնարավոր համագործակցել, այդ թվում՝ ուսանողների փոխանակում, համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացում՝ սկսած ֆիզիկայի նոր ոլորտներից մինչև պատմություն ու մշակույթ։ «Կատարի հիմնադրամի շրջանակը լայն է, և այստեղ սովորողների մեծ մասը՝ մոտ 60-70 տոկոսը, օտարազգիներ են։ Հետևաբար, համագործակցությունը Հայաստանի հետ շատ էական է, քանի որ մեր տեսլականն է Հայաստանը դարձնել գիտության, կրթության, մշակույթի միջազգային կենտրոն։ Իրենք նույնն այստեղ են անում, ուստի մեր համագործակցությունը տրամաբանական է»,-նշել է նախագահ Սարգսյանը»,- ասված է հաղորդագրությունում: