Միակ կազմակերպությունն է. պատգամավորը՝ «Ֆակտորի Փրադաքշնին» փոխանցված 440 հազար դոլարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 11:49
ԿՀՎ տնօրենը Մոսկվա էր ժամանել «հատուկ ծառայությունների միջև շփումների» համար. Պեսկով
26.08.2026 | 11:40
US Open. Սերենա Ուիլյամսն ու Կառլոս Ալկարասը պարտվել են 1/4 եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 11:30
ՌԴ Պետդումայի խոսնակը Հայաստանին «կոչ է արել» հրաժարվել «կեղծ քաղաքականությունից»
26.08.2026 | 11:16
Ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով․ սպասվում են անձրև, կարկուտ և ուժեղ քամի
26.08.2026 | 11:11
Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 11:03
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը մեկնարկում է Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 10:55
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը
26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱԺ-ում քննարկվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջադրման հարցը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանին լրագրողները հարցրեցին՝ Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ կառավարությունը ամանորյա միջոցառումների համար 325 մլն են նախատեսել՝ մեկ անձից գնումների ընթացակարգով, Նիկոլ Փաշինյանը նախկինում նման դեպքում ասում էր՝ «բա կոռուպցիան հո պոզով-պոչով չի՞ լինում, հենց սա է», հիմա կոռուպցիան պոզով-պոչով կենդանի՞ է, թե՞ հենց սա է, հետաքրքրվեցինք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանից:

«Ես, ճիշտն ասած, չեմ հասցրել ամբողջությամբ ուսումնասիրել, ընդամենը թռուցիկ հարց եմ տվել, թե ինչ կազմակերպություն է իրականացնելու: Ինձ ասացին, որ դա միակն է, որը կատարում է նման ծավալի միջոցառումներ»: Նա ասաց, որ պետք է կազմակերպություններ ձևավորվեն, որպեսզի մրցակցություն լինի:

Դիտարկմանը, որ արդեն տարուց ավելի է չեն ձևավորվում այդ կազմակերպությունները, միգուցե խնդիրնե՞ր կան՝ նա պատասխանեց, որ եթե կան խնդիրներ, ինքը պատրաստ է զբաղվել դրանցով:

Լրագրողները հիշեցրին, որ աղբահավաք մեքենաներն էլ մեկ կազմակերպությունից են գնել, պատգամավորը պատասխանեց, որ եթե նույն մեքենան մի քանի կազմակերպությունից գնեին, գինն ավելի բարձր կլիներ, քան միանգամից մեծաքանակ գնումների դեպքում:

Դիտարկմանը, որ նախկինում էլ էին այդպես բացատրում, ըստ էության, ոչինչ չի փոխվում՝ Ծովինար Վարդանյանը պատասխանեց, որ ընթացակարգի խախտում չի եղել:

Երբ հիշեցրինք, որ Սերժ Սարգսյանի ժամանակ էլ ամեն ինչ փաստաթղթերով ճիշտ էր՝ պատգամավորն արձագանքեց. «Ես հարցում եմ արել, ինձ պատասխանել են, որ միակ կազմակերպությունը, որը կարող է այդ ծավալի միջոցառումներ ապահովել, այդ կազմակերպությունն է»:

Նա խոստացավ մանրամասներ իմանալ ամանորյա ծախսերի ու ընթացակարգի հետ կապված ու տեղեկացնել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան