Սուրբ Ղազարն այսօր բոլորիս ուշադրության ու հոգածության կարիքն ունի. նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքի վանահայր վարդապետ Քեշիշյանի հետ

Լուրեր

05.06.2026 | 14:47
«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
05.06.2026 | 14:46
Ռումինիայի Կոնստանցա նավահանգստում ծովային անօդաչու սարք է պայթել
05.06.2026 | 14:37
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
05.06.2026 | 14:28
Հայաստանը երկար ժամանակ է՝ չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին․ Պեսկով
05.06.2026 | 14:18
Նորվեգիայի հավաքականի ֆոտոսեսիան՝ վիկինգների հագուստով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:09
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին
05.06.2026 | 14:01
Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափի հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում
05.06.2026 | 13:53
ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ում կփոխի նախախաղային ծրագիրը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
05.06.2026 | 13:44
«Հայաստան» դաշինքն ամփոփում է քարոզարշավը. ՈՒՂԻՂ
05.06.2026 | 13:43
Կիևի փոստային տերմինալում ծանրոցի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել
05.06.2026 | 13:42
Չի բացառվում, որ երեկվա բանավեճի մասնակիցներից որևէ ուժի հանեն ընտրապայքարից․ Մարուքյան
05.06.2026 | 13:34
Օվերչուկը հայտարարել է, թե ԵՄ-ի օգնությունը Հայաստանին ոչինչ չի լուծի
05.06.2026 | 13:27
ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին
05.06.2026 | 13:18
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
05.06.2026 | 13:10
ՌԴ ԿԸՀ անդամները դիտորդություն կիրականացնեն ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքի վանահայր Հ. Համազասպ վարդապետ Քեշիշյանի հետ:

«Նախագահն իր մտահոգությունն է հայտնել բնական աղետի ու հեղեղումների հետևանքով Վենետիկում, մասնավորապես, Սրբ Ղազար կղզում և նրա շրջակայքում ստեղծված իրավիճակի առիթով: Նա հետաքրքրվել է Սրբ Ղազարին, Մայրավանքին ու Մուրադ-Ռաֆայելյան վարժարանին պատճառված վնասներով և հնարավոր աջակցության տարբերակներով:

Վանահայրը Հայաստանի նախագահին մանրամասն տեղեկացրել է իրավիճակի մասին՝ հայտնելով, որ Մայրավանքի շենքն ու շրջակայքը, ինչպես նաև կղզու մոտ կառանած «Արմենիա» առագաստանավը զգալի վնասներ են կրել: Բարեբախտաբար, վանքի մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը և դիվանն անվնաս են մնացել: Արդեն իսկ սեփական ուժերով ձեռնամուխ են եղել որոշակի աշխատանքների իրականացմանը:

Իր զորակցությունը հայտնելով Մայրավանքի վանահորը և միաբանակից հայրերին, ում նվիրվածության ու ջանասիրության շնորհիվ այսօր պահպանվում են Սուրբ Ղազար կղզին և Մխիթարյանների ժառանգությունը, նախագահը նշել է, որ Սուրբ Ղազարն այսօր բոլորիս ուշադրության ու հոգածության կարիքն ունի և միասնականորեն պետք է նեցուկ լինենք մեր հոգևոր հարստության ու պատմամշակութային ժառանգության պահպանության գործին:

Հայր Համազասպ վարդապետ Քեշիշյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին հեռախոսազանգի համար՝ նշելով, որ Հանրապետության նախագահի մտահոգության ու սրտացավության մեջ զգում և տեսնում են Հայաստանի պետության ու ողջ ժողովրդի աջակցությունը»,- ասված է հաղորդագրությունում: