Պետությունը չի ներառել պատմաճարտարապետական հուշարձանների ցանկում, կառուցապատողն էլ չի զգուշացվել. Հակոբ Կարապետյանը՝ Դալմայի այգու քանդված հնձանի մասին

Լուրեր

29.11.2026 | 20:00
«Չեմ կարդացել, բայց դեմ եմ»․ Սահմանադրության նախագծի մասին կարծիքների ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 19:46
Թող իրենց շարքերում վերափոխված հանրապետականներին գտնեն. Գոհար Մելոյանը` Արեն Մկրտչյանի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:32
Կառուցողական աշխատանք եմ ակնկալում. ԼՀԿ թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:16
Կայացել է Իջևան համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը
29.11.2026 | 18:41
Գոհար Մելոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 18:35
Ռեբրենդինգ եղած հանրապետականներն են, շամպուն, կոլա, պեռաշկի էին բաժանում ընտրություններին. Արեն Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 18:25
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Մեծաձորում է, ամենացածրը՝ Մեծամորում․ ժամը 17։00-ի տվյալները
29.11.2026 | 18:10
Լոռու մարզպետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 17:52
Սևանի համայնքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարին ոստիկանություն բերման ենթարկելու մասին տեղեկությունը կեղծ է․ ՆԳՆ
29.11.2026 | 17:30
Ծովագյուղում ընտրողների հնարավոր ուղղորդման վերաբերյալ ահազանգ է ստացել «Ականատեսը»
29.11.2026 | 17:27
Նոյեմբերյանում շարունակվում է քվեարկությունը. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 17:16
78 խախտում ենք արձանագրել 56 տեղամասում. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 17:09
Ես ՔՊ խմբակցության ղեկավարն եմ եղել, հեռացրել են համայնքապետի հետ հակասությունների պատճառով. Համլետ Մազմանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 16:55
37/06-ի նախագահը` որդու կողմից մարդկանց ուղղորդելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 16:40
Զելենսկին հայտարարել է հրադադարի պատրաստակամության մասին
Բոլորը

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ անդրադարձել է Դալմայի այգիների՝ 18-19-րդ դարերին թվագրվող հնձանին, որը երեկ քանդվել է:

«Առավոտյան գնացինք Դալմայի այգիներ՝ պարզելու երեկվա ահազանգի հանգամանքները։
Տարածքում առնվազն 3-4 հնձան կա, որ մասնագետները թվագրում են 18-19 դարերով։ Դրանցից ամենալավ պահպանվածը հիմա էլ կանգուն է։ Ցավոք սրտի, երեկ քանդվել է կառուցապատողի տարածքում գտնվող հնձաններից մեկը։ Պատճառը թերեւս այն է, որ պետությունը տարիներ շարունակ հրաժարվել է այն ներառել պատմաճարտարապետական հուշարձանների ցանկում, իսկ օտարման ժամանակ կառուցապատողը չի զգուշացվել, ոչ տարածքում արժեքավոր կառույցներ կան։

Եվս առնվազն 2-3 կիսավեր հնձաններ կան։ Կարծում եմ, դրանք ամուր իրավական պաշտպանության կարիք ունեն, անկախ ճարտարապետական արժանիքներից, դրանք Երեւանի պատմության վկայությունն են»,- գրել է նա: