«Իմ Սարյանը» ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ «Իմ Սարյանը» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի ցուցադրությունը երկարաձգվել է` հաշվի առնելով հանրային պահանջարկը:

«Մերիդյան էքսպո-կենտրոնում նոյեմբերի 1-ին բացված ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 19-ը ներառյալ, նախապես պլանավորված նոյեմբերի 11-ի փոխարեն:

Մերիդյան էքսպո-կենտրոնում այսօր Մարտիրոս Սարյանի արվեստին նվիրված վարպետության դաս է կազմակերպվել, որին ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նա շրջել է ցուցասրահում, ծանոթացել ներկայացված շուրջ 800 աշխատանքներին, որոնք արտացոլում են Հայաստանի, Արցախի և սփյուռքի 21 երկրի 16-18 տարեկան պատանի ստեղծագործողների սարյանական գույների ընկալումները:

«Համահայկական մրցույթ փառատոնը շատ լավ հնարավորություն է` տարբեր երկրներում ապրող հայ երեխաներին արվեստի միջոցով Հայաստանի հետ կապելու, մեր տաղանդներին հայրենիք բերելու համար: Շատ լավ է, որ տարբեր երկրների ներգրավածությունը մեծ է, բայց պետք է մտածենք մասնակից երկրների աշխարհագրությունն ընդլայնելու մասին` կազմակերպչական աշխատանքներում ներգրավելով նաև Արտաքին գործերի նախարարությանը և Սփյուռքի հանձնակատար գրասենյակին»,- իր խոսքում նշել է նախարարը:

Սարյանին նվիրված վարպետության դասը վարել են Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Կերպարվեստ և դեկորատիվ կիրառական արվեստ ստորաբաժանման գեղարվեստական ղեկավար Սոնա Բանոյանը և դասավանդող-նկարիչ Գայանե Վարդանյանը: Դասին մասնակցել են Երևանի հանրակրթական և հատուկ դպրոցների, ինչպես նաև միջին մասնագիտական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների սովորողներ, որոնք նաև տեղում գունանկարներ են նկարել :

Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Կերպարվեստ և դեկորատիվ կիրառական արվեստ ստորաբաժանման գեղարվեստական ղեկավար Սոնա Բանոյանը նշել է, որ արվեստի դպրոցներն առանձնանում են իրենց ստեղծագործական ոճով. «Այս տարվա ցուցադրության մեջ ես լուրջ առաջընթաց եմ համարում մարզերի բարձրակարգ ներկայացվածությունը` ես իսկապես հիացած եմ մարզի երեխաների գործերով»,- նշել է նա:

Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի այս տարվա առանձնահատկություններից է նաև հանրակրթական դպրոցների աննախադեպ ակտիվությունը` ցուցահանդեսում, բացի արվեստի դպրոցի սաներից, ներկայացված են Երևանի և մարզերի ավելի քան 50 հանրակրթական դպրոցների սովորողների ստեղծագործություններ:

Փառատոնը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ։ Այս տարի մրցույթ-փառատոնը նվիրված է 20-րդ դարի հայ նկարչության արդի դպրոցի հիմնադիր Մարտիրոս Սարյանին:

Առաջին փուլում ներկայացված 2000-ից ավելի աշխատանքից ընտրվել է մոտ 800-ը, որոնք այժմ ներկայացված են ցուցահանդեսում: Երկրորդ փուլի հաղթողները կընտրվեն արդեն ցուցադրված աշխատանքներից»,- ասված է հաղորդագրությունում: