«Դժվար է ընդդիմադիր լինել մի քաղաքական ուժի, որը գաղափարական հենք չունի»․ Գարեգին Միսկարյանը՝ ՔՊ-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է ՔՈ կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը

-Պարո՛ն Միսկարյան, այսօր ո՞րն է այն քաղաքական օրակարգը, որ կարող է համախմբել նոր իշխանության դեմ հանդես եկող ուժերին։

-Եթե դիտարկենք հարցն օրվա իրականության շրջանակում, ապա այդ օրակարգը, կարծում եմ, ոչ իշխանական ուժերի կողմից պահպանողականության գաղափարներն են ու ազգային արժեքները, որի շուրջ թվում է, թե համախմբման գործընթաց է գնում։ Կարծում եմ՝ դա երկար կյանք չի ունենալու, որովհետև այն արժեքների հենքի վրա, որի շուրջ պետք է միախմբվեն այդ ուժերը, ընդհանուր պատկերացում չկա այն գաղափարների ու տերմինների մասին, որոնց մասին խոսում են։ Խոսքը ազգապահպանության մասին է, ազգային արժեքների, մենթալիտետի, ավանդական արժեքների: Ցավոք, դրանց նշանակության և իմաստի մասին շատ քչերն են խոսում։ Ես քաղաքական դաշտում այդ գաղափարների շուրջ իրական քննարկում չեմ տեսել, այլ զուտ երևույթների շուրջ եմ տեսնում համախմբման գործընթացը։

-Հայաստանում կա՞ «ազգային» և «ոչ ազգային» ընկալումների բանավեճ, թե՞ բանավեճն արհեստական է։

-Ես կարծում եմ, որ դա շատ արհեստական բանավեճ է։ Իրականում մենք մոնոէթնիկ պետություն ենք, մեծ հաշվով, և մեր պետության որակից է կախված այդ ազգային արժեքների պահպանումն ու չպահպանումը։ Եթե մենք կատարում ենք քայլեր, որոնք նպաստում են պետականության կայացմանը, ապա դրանք պիտի բխեն ազգային շահերից։ Այնպես չէ, որ պետականությունը ենթադրում է ազգապահպանություն, բայց մեր դեպքում այդպես է և այդպես էլ պետք է լինի։ Շեղել զուտ արժեքների վրա՝ երկրորդական պլան մղելով պետության շահն ու այն օրակարգերը, որոնք առկա են պետության առջև, ավելի շատ վնասում են մեր պետականությանը, քան օգուտ տալիս։

-Պարո՛ն Միսկարյան, Հայ եկեղեցու պատմություն առարկայի դուրսմղումը դպրոցներից կամ բուհերում հայոց լեզու և հայոց պատմություն առարկաները հայեցողական դարձնելը վտանգո՞ւմ են ազգային արժեքները, թե՞ այստեղ էլ կեղծ բան կա։

-Ես կարծում եմ, որ կա: Եկեղեցու պատմությունն ինքնին մեր ժողովրդի պատմության մի բաղադրիչն է, և առանձնացնել եկեղեցու պատմությունը նույնն է, որ առանձնացնենք ջրային ռեսուրսների պատմությունը։ Չգիտեմ, տարբեր պատերազմներ ուսումնասիրենք ամբողջ դասաժամեր։ Եկեղեցու պատմությունը պետք է ուսումնասիրել, բայց առանձնացնել և դրա անվան տակ կրոնական քարոզ անցկացնել դպրոցներում, անթույլատրելի է։ Կարծում եմ՝ ճիշտ էր միատեղելը։

«Քաղաքացու որոշումն» ընդդիմադիր կուսակցություն է: Հե՞շտ է ընդդիմադիր լինելը Նիկոլ Փաշինյանին։

-Ընդդիմադիր լինելն ինքնանպատակ չէ։ Ընդդիմադիր չի կարելի լինել այնպիսի կուսակցությանը, որը գաղափարական որևէ հայտ չի ներկայացրել։

-Խոսքը «Քաղաքացիական պայմանագրի» մասի՞ն է:

-Այո՛, խոսքը նրա մասին է։ Լինել մի կուսակցության ընդդիմադիր, որը գաղափարական հենք չունի, շատ դժվար է, որովհետև այդ կուսակցությունն այսօր կարող է լինել լիբերալ, վաղը՝ պահպանողական, մի օր՝ ազգային, մյուս օրը՝ վերազգային։ Եվ դիրքավորվել այդ գաղափարների դեմ ու քննադատել մի բան, որը վաղը այլ բան է լինելու, դժվար է։ Սա, ցավոք, միայն ՔՊ-ի խնդիրը չէ։ Առհասարակ մեր իրականության մեջ քաղաքականությունը և քաղաքականության մասին պատկերացումները մեծ մասամբ աղճատված են։

-Այսօր «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը քարը քարի վրա չի թողել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Ըստ Ձեզ՝ այդ ակումբն ի՞նչ ունի ասելու նոր Հայաստանում։

-Առհասարակ, հեղափոխությունը ենթադրում է ոչ միայն տնտեսական կարգի փոփոխություն, այլև արժեքների ու գաղափարների փոփոխություն։ Իսկ այդ փոփոխությունը մի օրվա մեջ դժվար է պատկերացնել, դա մեծ, երկար, տևական խմորումների արդյունք կարող է լինել, երբ, ժողովրդի լեզվով ասած, թացը չորի հետ է խառնվում։ Ես նորմալ եմ նայում, որ մարդիկ կան, հավաքվել են և քննադատում են այսօրվա Կառավարությունը այն դեպքում, երբ այսօրվա իրավիճակի հիմնական պատասխանատուն իրենք են։ Ամենամեծ մեղավորությունն իրենցն է։ Թե ինչ կտա այդ հավաքը մեզ, մեծ հաշվով այս մի հանդիպումը ոչինչ չի տա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան