Կայացավ Վահրամ Մարտիրոսյանի «Բամբակե պատեր» վեպի շնորհանդեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Կայացավ գրող, կինոսցենարիստ, լրագրող Վահրամ Մարտիրոսյանի «Բամբակե պատեր» վեպի շնորհանդեսը։

Հեղինակի խոսքով՝ վեպը փորձ է՝ առանց ներքին ու արտաքին գրաքննության նկարագրելու ուսանողական տարիները։

«Ընդհանրապես շուտ եմ ձանձրանում։ Նախորդ գրքի մեջ եթե համարում եմ, որ հասել եմ դրածս սեղծագործական նպատակին, ապա մյուսը տարբերվում է։ Այս վեպն ուղերձներ ունի, տվայտանքներ։ Ուզում եմ պատմություն պատմել և ընթերցողն ինձ հետ գա, նույնանա հերոսների հետ։ Կարծում եմ՝ որպես ուսանողական վեպ, գիրքը մարտահրավերներ ունի։ Շատ են հերոսները։ Օրինակ՝ մեր կուրսում 100 ուսանող կար, և դրանից պատմություն կերտելը բարդ է։ Գրքում ուսանողական կյանքն է․ դասեր, քննություններ։ Եթե փորձենք հիշել, հայ գրականության մեջ ուսանողական վեպ՝ կամ չկա, կամ մեկ-երկուսը մի կերպ հիշենք։ Ստեղծագործական մարտահրավերներից մեկը հենց դա հաղթահարելն էր»,- ասում է Վահրամ Մարտիրոսյանը։

««Բամբակե պատեր»-ն այն դիմադրություն չենթադրող սահմանափակումներն էին, որոնք իշխում էին ուշ խորհրդային շրջանում։ Այս տեսակետից ուշ խորհրդային շրջանի կարկառուն պատմագիր ունենք, որը նաև նոր սերնդին է թույլ տալիս այդ շրջանի մասին պատկերացում ուենենա»,- նշում է արվեստաբան Նազարեթ Կարոյանը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի կարծիքով էլ՝ «Բամբակե պատեր» վեպը նոր երևույթ է։ «Վահրամի գրքի հերոսը հայաստանյան հազարավոր ուսանողներից մեկն է, որը հազարներից էապես տարբերվում է։ Տարբերվում է նրանով, որ նրա գլխում հարցեր են ծագում, և նա սկսում է այդ հարցերի պատասխանը փնտրել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան