ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլան է մեկնում
Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլան է մեկնում:
«Սիրելի հայրենակիցներ,
տեղեկացնում ենք, որ չորեքշաբթի օրը՝ 2019թ. նոյեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության Վարչապետ Ն. Գ. Նիկոլ Փաշինյանը կգտնվի Միլանում:
Հայ համայնքի հետ հանդիպումը տեղի կունենա ժամը 16.00-ին Միլանի Սուրբ Քառասուն Մանկունք Հայկական Եկեղեցում»,- ասված է հաղորդագրությունում: