Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

Լուրեր

04.08.2026 | 11:56
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. լեհ մարզիկը լողալով հատել է Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Մոսկվայի հարավ-արևմուտքում սպանվել է Քիքբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Երեկ երեկոյան 40-ամյա մարզիկը Նախիմովի պողոտայում դուրս է եկել իր տնից և մոտեցել իր մեքենային, երբ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել Բոլյանի ուղղությամբ, այդ թվում՝ գլխին, և թաքնվել է»,- նշել է իրավապահ համակարգի աղբյուրը:

Լուրը հաստատել է նաև ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական գլխավոր վարչության ներկայացուցիչ Յուլյա Իվանովան՝ նշելով, որ տեղի ունեցածի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի զենք օգտագործելու հոդվածներով:

Քննիչները չեն բացառում, որ Աշոտ Բոլյանի սպանությունը կարող է կապված լինել բիզնեսի հետ:

«Դիտարկվում են սպանության տարբեր վարկածներ, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեության հետ կապը»,- նշել է Յուլիա Իվանովան:

1979 թվականին ծնված Աշոտ Բոլյանը Քիքբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն էր և միջազգային մրցաշարերի 17-ակի հաղթող: Նա գլխավորում էր Հայկական սպորտային ֆեդերացիաների համաշխարհային ասոցիացիան: Բացի այդ՝ նա Մոսկվայում գրանցված «Կարատ» ընկերության գլխավոր տնօրենն էր: Ընկերությունը նույնպես կապված է սպորտային ոլորտի հետ: