Դիլիջանը կունենա ֆուտբոլի վերակառուցված մարզադաշտ. IDeA

Լուրեր

03.04.2026 | 17:25
Զելենսկին ամերիկյան պատվիրակությանը հրավիրել է Կիև՝ բանակցությունների և խնդրել ՌԴ-ին փոխանցել Զատկի հրադադարի առաջարկ
03.04.2026 | 17:13
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի երկու կաթված է ստացել մի քանի ժամում
03.04.2026 | 17:02
Մենք իշխանություն ենք փոխել, որ տենց խոսացողներ չլինեն․ ուզում եք մեր վրայով քայլե՞ք Երևանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 16:51
Թրամփը զգուշացնում է` ԱՄՆ-ն հաջորդիվ կհարվածի Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին
03.04.2026 | 16:40
Ջենարո Գատուզոն հեռացավ Իտալիայի հավաքականից
03.04.2026 | 16:32
Սևանա լճի ափին ապօրինի շինությունների ապամոնտաժումը շարունակվում է․ քանդվել են նաև Սեյրան Օհանյանի առանձնատան հատվածներ
03.04.2026 | 16:25
Ֆրանսիական կոնտեյներային նավն անցել է Հորմուզի նեղուցով
03.04.2026 | 16:17
ՀԸՖ․ Արթուր Ալեքսանյանը գորգում իր վերջնական խոսքը դեռ չի ասել
03.04.2026 | 16:06
Ղրիմում ռուսական Սու-30 կործանիչ է կործանվել
03.04.2026 | 15:55
«Տաք պահեք՝ կանցնի, դիմացեք»․ բնակիչներին վրդովվեցրել է կառուցապատողի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 15:45
«Օրիոնը» լքել է Երկրի ուղեծիրը և շարժվում է դեպի Լուսին
03.04.2026 | 15:38
ՍԱՏՄ-ն ամփոփել է Զատկի տոնին ընդառաջ ձվի արտադրության և իրացման շուկայում իրականացված վերահսկողության արդյունքները
03.04.2026 | 15:27
5 հատ 35 հարկանի շենք են կառուցում, ո՞նց են պատկերացնում նման ծանրաբեռնվածություն տարածքում. բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 15:25
Զինվոր է մահացել զորավարժարանում // Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորվարժություններ կանեն․ ԼՈՒՐԵՐ
03.04.2026 | 15:15
«Չելսին» առանցքային ֆուտբոլիստին 2 խաղով հեռացրել է՝ «Ռեալի» մասին հայտարարությունից հետո
Բոլորը

Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակում «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հետ համատեղ 2019 թ.-ին մեկնարկել է Դիլիջանի «Քաղաքային» մարզադաշտի վերակառուցման  և հարակից կառույցների վերազինման ծրագիրը, որի նպատակն է զարգացնել Դիլիջանում մանկապատանեկան ֆուտբոլը:

«Մինչ այս անբարեկարգ վիճակում գտնվող ֆուտբոլի մարզադաշտը վերակառուցվելու է, փոխվելու է խոտածածկը, ներդրվելու է ջրաոռոգման համակարգ և վերանորոգվելու են հարակից կառույցները:

Զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող Դիլիջան քաղաքը վերջին տարիներին արագ տեմպերով զարգանում է: IDeA հիմնադրամը, նպատակ ունենալով Դիլիջանը դարձնել մշակութային, կրթական և զբոսաշրջային կենտրոն, այսօր «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանի նախաձեռնությամբ ձեռնարկել է մարզադաշտի վերակառուցման նախագիծը:

Վերկառուցված «Քաղաքային» մարզադաշտը կհամալրի Դիլիջանում IDeA հիմնադրամի կողմից կյանքի կոչված մի շարք հաջողակ ծրագրերը, որոնցից են UWC Դիլիջան դպրոցը, Համայնքային կենտրոնը, բարեկարգված քաղաքային այգին, Արվեստների և արհեստների կենտրոնը (MADE) և Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը:

Մարզադաշտի բարեկարգման շնորհիվ՝ Դիլիջանի և շրջակա համայնքների տղաներն ու աղջիկները հնարավորություն կունենան հաճախել ֆուտբոլի մարզումների պրոֆեսիոնալ մարզիչների մոտ և մասնակցել ֆուտբոլային խաղերի:

Դիլիջանի «Քաղաքային» մարզադաշտի կառուցումը մեծ խթան կհանդիսանա ընդհանրապես Տավուշի մարզում ֆուտբոլի հանդեպ հետաքրքրության մեծացմանը, ինչպես նաև Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում: