Շիրակի պետական համալսարանի վերահավատարմագրման գործընթացը վտանգվա՞ծ է. բուհի պատասխանատուները երաշխիքներ չեն տալիս

Լուրեր

09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
Բոլորը

Հիմնադրման 85 ամյակը նշող  Շիրակի պետական համալսարանն առաջիկայում հնարավոր է կանգնի լուրջ խնդրի առաջ՝ կապված բուհի վերահավատարմագրման գործընթացի  հետ:

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՇՊՀ պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը:  Նրա փոխանցմամբ՝ 4 տարի ժամկետով առաջին հավատարմագրումը բուհը ստացել է 2016 թվականին և վերահավատարմագրման համար պետք է ինքնավերլուծություն ներկայացնի մինչև 2019 թվականի հունվարը:

«Բուհի ղեկավարը (նկատի ունի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանին- Ն.Կ.) նախ բացարձակ պատկերացում չունի բուն գործընթացի մասին և, որքան հնարավոր է, հասկացողներին հեռու է պահում այդ գործընթացից` իր անտեղյակությունը թաքցնելու համար: Որակի կենտրոնների տնօրենները ևս անկարող են և նոր-նոր փորձում են սովորել, իսկ հիմնական աշխատող պրոռեկտորներ այդպես էլ չունենք, որովհետև նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը դատական կարգով վիճարկում է իրեն  ազատելու փաստը, և մինչև դատավարության ավարտը արգելանք է դրված պրոռեկտորների հաստիքների վրա»,- ասաց նա:

Հովհաննես Խորիկյանի փոխանցմամբ՝ վերահավատարմագրման գլխավոր պայմանն այն է, որ բուհը պետք է իրականացրած լինի թերությունների վերացման պլանով նախատեսված գործողությունները:

«Քանի որ ես ինքս զբաղեցրել եմ համալսարանի որակի ապահովման կենտրոնի փոխտնօրենի պաշտոնը, իսկ որոշ ժամանակ էլ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եմ եղել, ավելի խորքային եմ պատկերացնում խնդրի լրջությունը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ թերությունների շտկման գործողությունների պլանի 99%-ը կատարված չէ,  միայն բուհի կայքէջը նայելիս արդեն ամեն ինչ ակնհայտ երևում է:  Եվ անկախ նրանից, թե ինչպիսի ինքնավերլուծություն կներկայացնեն Որակի ապահովման ազգային կենտրոն (ՈԱԱԿ ), միևնույն է, կարևորը գործընթացի իրականացումը և բարելավումն էր, քան թե ինչ ենք ներկայացնում ՈԱԱԿ կամ ոնց ենք թաքցնում չարածները: Բուհի ցանկացած աշխատակից գիտի, թե ինչ ծավալի աշխատանք էր կատարվել առաջին հավատարմագրման ժամանակ, սակայն հիմա ոչինչ չի իրականացվում, և ես` որպես համալսարանի դոցենտ և ամբիոնի վարիչի պաշտոնակատար, վերահավատարմագրման գործընթացի ուղղությամբ ոչինչ չեմ տեսնում»,- ներկայացրեց դասախոսը։

Հովհաննես Խորիկյանը կարծում է, որ Շիրակի պետական համալսարանի վերահավատարմագրման գործընթացը միտումնավոր չի իրականացվում․ «Համալսարանի «կուլիսներում» և ինչու չէ՝ նաև Գյումրիում կան խոսակցություններ, որ այս բոլորը նաև դիտավորության հետևանք է, և այս պահին ԿԳՄՍ նախարարին շատ ձեռնտու է Սերոբյանի` ռեկտորի ԺՊ մնալը: Հավանաբար, քաղաքի բուհերը կմիավորվեն, և իշխանությունն իր թեկնածուին կդարձնի ռեկտոր: Իսկ բուհի որակի ապահովման կենտրոնի տնօրենը՝ Արմենուհի Սարգսյանը, լինելով նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի կադրը, մատը մատին չի տվել ու հիմա նոր փորձում է հասկանալ գործի ծավալը, և սկսել են մեկը մյուսի վրա գցել գործընթացի կազմակերպումը: Այդ աղջիկն էլ այս պահին, հավանաբար, ուզում է ապացուցել, որ տեսեք` Սահակ Մինասյանը գնաց՝ բուհը խորտակվեց»։

Հովհաննես Խորիկյանի խոսքով՝  մինչև  դեկտեմբերի վերջ Որակի ապահովման ազգային կենտրոն պետք է ներկայացվի վերահավատարմագրման համար նախատեսված անհրաժեշտ բարեփոխումների ծրագիրը, որը, սակայն, պատրաստ չէ:

«Եթե չանցնի հավատարմագրում, ապա հաջորդ տարի բուհը կզրկվի պետական պատվեր ստանալու տեղերից: Պետական գրանցամատյանում կգրանցվի, որ բուհը հավատարմագրված չէ, և պարզ է, որ որևէ դիմորդ չի էլ ցանկանա այս բուհ դիմել: Չեն կարող կնքել որևէ պայմանագիր գիտական թեմատիկ ֆինանսավորման համար, չեն կարող մեր ուսանողները ուսումնառութունը շարունակել հավատարմագրված բուհի մագիստրատուրայում և այլն: Մի խոսքով, մեր տրամադրած դիպլոմը անգամ մեր երկիրը չի ճանաչի»,- չվերահավատարմագրման դեպքում սպասվող բացասական հետևանքները ներկայացրեց մեր զրուցակիցը։

ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը, սակայն, պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանի մտահոգությունները չի կիսում: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ բոլոր քայլերը կատարվում են՝ բուհի վերահավատարմագրումն իրականացնելու համար:

«Հիմա ինքնավերլուծության մասերն են գրվում, այսինքն՝ ինչ աշխատանքներ, որ պետք է տարվեին, տարվում են: Հանձնախմբերն աշխատում են, ունենք հաստատված աշխատանքային գրաֆիկ: Ինձ թվում է, որ դուք սյուբեկտիվ մտահոգությունների մասին եք խոսում»,- ասաց բուհի ղեկավարը:

Ռեկտորի պաշտոնակատարն, անդրադառնալով Հովհաննես Խորիկյանի այն պնդումներին, որ  ծրագրի վրա աշխատում են ոչ պրոֆեսիոնալներ, այդ թվում ինքը՝ ռեկտորը, գործից անտեղյակ է, իսկ բուհի որակի ապահովման կենտրոնի տնօրենը նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի մտերիմն է, ասաց. «Ես չգիտեմ՝ մտերիմն է, թե մտերիմը չէ: Նման պիտակավորում տալիս են շատերին: Ես չեմ ցանկանում այդ տեղեկությունը մեկնաբանել»:

Այնուհանդերձ,  Երվանդ Սերոբյանը վստահ չէ, որ բուհը  կվերահավատարմագրվի: Մեր հարցին՝ բացառում  է, որ բուհը հավատարմագրումից կզրկվի, ռեկտորի պաշտոնակատարը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում բացառում եք, բուհն ամեն ինչ անում է, որ հավատարմագրվի, բայց դրա համար կա որակի ապահովման ազգային կենտրոն, ի՞նչ է՝ ես այստեղից ինչ-որ բան պետք է խոստանա՞մ: Վերջ ի վերջո, որակի ազգային կենտրոնն է դա որոշելու, այնտեղ հանձնաժողով կա, որը վերջնական որոշում է կայացնելու»:

Արձագանքելով  այն  մտահոգություններին, որ  հնարավոր է՝ Շիրակի պետական համալսարանն արհեստականորեն զրկվի որակավորումից և ստեղծվի իրավիճակ՝ Գյումրիում գործող այլ պետական բուհերին միավորելու համար, Երվանդ Սերոբյանն ասաց․«Ես նման տեղեկություն հիմա չունեմ, չեմ կարող ո՛չ ժխտել, ո՛չ հաստատել: Այդ մասին այս պահին անիմաստ է խոսել»։

ՇՊՀ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Արմենուհի Սարգսյանը թեմայի շուրջ մեզ հետ զրույցում ևս վերահավատարմագրման գործընթացի պատասխանատվության սլաքներն ուղղեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի կողմը:

«Ինքնավերլուծությունը ժամկետներ ունի ներկայացման, և մենք ըստ ժամկետների կներկայացնենք: Գործընթացն իրականացվում է ռեկտորի հրամանագրի համաձայն և ընդհանուր գործընթացը կազմակերպվում է ռեկտորի կողմից, պատասխանատուն ռեկտորն է»,- ասաց նա:

Մեր հստակեցնող հարցին՝ որպես որակի պաահովման կենտրոնի տնօրեն երեշխավորո՞ւմ է, որ չի ներկայացվի այնպիսի ինքնավերլուծություն, որի պատճառով բուհը կզրկվի լիցենզիայից, Արմենուհի Սարգսյանն ասաց. «Երաշխավորել ասելով ի՞նչ նկատի ունեք, դա կոռեկտ չէ»:

Նարեկ Կիրակոսյան