Երևանն առանց փոշու. ինչպե՞ս է կառավարությունը վերականգնելու Նորքի վերացած անտառը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.05.2024 | 19:48
Փարիզում աղբահավաքները սպառնում են գործադուլ անել Օլիմպիական խաղերի ժամանակ
01.05.2024 | 19:30
Ավարտական քննություններով դեպի բուհ․ փոփոխության ռիսկերն ու հնարավորությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 19:20
ԵԽԽՎ-ն մտահոգված է Ադրբեջանում հայտնի իրավապաշտպանի կալանավորման կապակցությամբ
01.05.2024 | 19:00
Վարչապետը եկեղեցուն, քրիստոնեությանը նվիրված է ավելի, քան ՀՀ որևէ ղեկավար․չենք պայքարում եկեղեցու դեմ․ Լուսինե Բադալյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 18:49
ՊՆ-ն՝ Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու լուրերի մասին
01.05.2024 | 18:26
Ուկրաինական ԱԹՍ-ն երկրորդ անգամ հարձակվել է Ռյազանի նավթավերամշակման գործարանի վրա
01.05.2024 | 18:18
Երևանի շատրվանները գործարկվեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.05.2024 | 18:09
Ադրբեջանը ՀՀ-ի դեմ քարոզչական նոր հեռուստաալիք է բացել
01.05.2024 | 18:07
ՊՆ-ն՝ Գեղարքունիքում ականազերծման և զորքը դուրս բերելու մասին, Լևոն Քոչարյանի օգնականին կձերբակալեն․ ԼՈՒՐԵՐ
01.05.2024 | 17:53
Ովքեր են ամենաբարձրը վարձատրվում Հայաստանում․ միջին ամսական աշխատավարձը 1 ամսում աճել է 34 հազար դրամով
01.05.2024 | 17:45
Բաքուն արշավ է սկսել Ալիևին ոչ լեգիտիմ նախագահ անվանած ԵԽԽՎ պատգամավորի դեմ
01.05.2024 | 17:43
Այրվածքաբանականում օրերով ջուր չի լինում, «Վեոլիա ջուր»-ը նշում է՝ իրենց կողմից խնդիր չկա
01.05.2024 | 17:36
Քննարկվել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում հայ-իրանական համագործակցության մի շարք հարցեր
01.05.2024 | 17:24
Չինաստանում հորդառատ անձրևները մայրուղու փլուզման պատճառ են դարձել․ տասնյակ զոհեր և վիրավորներ կան
01.05.2024 | 17:12
Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել
Բոլորը

Խորհրդային  Միության տարիներին Նորքի անտառը Երևանի մաքուր օդի հիմնական մատակարարն էր։ Իբրև կանաչ պատնեշ՝ մայրաքաղաքը պաշտպանում էր անապատային քամիներով քաղաք ներխուժող փոշուց։ Սակայն տասնամյակներով իբրև Երևանի թոքեր ծառայած անտառի հատումից հետո մայրաքաղաքում սովորական դարձավ փոշու ամպը։ Եվ ահա կառավարությունը խոստանում է, որ Երևանը կսկսի նորից շնչել, իհարկե, երբ իրականություն դառնա Նորքի անտառները վերականգնելու ծրագիրը։ Կառավարությունում վստահեցնում են՝ այդ օրը հեռու չէ։ Մինչ այդ՝ կգնահատվի ծրագրի իրագործման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը:

«Երևանի թոքերը Նորքի անտառներն են։ Ծրագիրը եղել է նախորդ դարի 40-50-ական թվականներից, 90-ականներին կտրվել է հայտնի պատճառներով, հետո 2004-ից սկսվել են վերականգնման աշխատանքները, ահա տեսնում եք»,- ասում է Վարդան Հովհաննիսյանը։

Երևանի անտառտնտեսության անտառապետը ոգևորված է Երևանի թոքերի բուժման հեռանկարից։ 56 հեկտարից ամայի է մոտ 20 հեկտարը, որն էլ կծառապատվի։ Որպես հմուտ մասնագետ գիտի, Երևանի չորային կլիման ամեն ծառատեսակ չէ, որ կընդունի։ Մասնագետը վստահ է՝ ճիշտ աշխատանքը միանգամայն իրատեսական է դարձնում Նորքի անտառի ամբողջական վերականգնումը, պետք է սկսել ծառերի ընտրությունից․ «Ծառատեսակները՝ հացենի, թխկի, թեղի, համապատասխան՝ կլիմային, մնացածը թփեր են։ Ավելի առաջարկվող են չորադիմացկուն ծառերը, քանի որ կլիման էդքան խոնավ չի, կիսանապատային գոտի է համարվում»։

Ծառերը կտնկվեն նաև հրդեհված տեղերում։ Ըստ ամենայնի, կարիք կլինի հակահրդեհային համակարգ անցկացնել նոր անտառը կրակի բերան չտալու համար։ Այստեղ դրենաժային համակարգ ներդրված չէ, և սովորական եղանակով ջրելու հետևանքով Չարենցի փողոցի տներ ջուր է լցվում։ Պրոբլեմը կլուծի ոռոգման կաթիլային համակարգը։ Այդուհանդերձ, անտառի որոշ հատվածներում հնարավոր չի լինի ծառատունկը: «Էդտեղ ոչ փոս հնարավոր կլինի փորել, ոչ էլ․․․ ժայռափոր տարածքներ են»,- ցույց տվեց անտառապետը։

Կաթիլային համակարգը կներդրվի 2020 թվականին ու ըստ նախնական հաշվարկների՝ բյուջեից կծախսվի 120 միլիոն դրամ։ Ջրի խնայողությունից զատ նաև Նորքի անտառի թեքություններն են ստիպում անցնել կաթիլային համակարգի։ Ինչպես Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն է ասում, այլընտրանք չկա․ «Խնդիրներ կան ոռոգման հետ կապված իրականում, եթե կաթիլային չներդնենք, դժվար կլինի վերականգնելը։ Կաթիլայինով կվերականգնվի»։

15 տարի առաջ կառավարության որոշմամբ Նորքի անտառների կարգավիճակը փոխվեց՝ նրանց տրվեց բնակավայրի նշանակություն։ Այսօր անտառի կարգավիճակ ունի 56 հեկտարը, որը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրինման ներքո է։ Կան նաև սեփականաշնորհված տարածքներ։

«Այդ տարածքների հետ կապված, միգուցե, իրավական բնույթի որոշումներ կլինեն, կանաչապատման որակի նվազագույն թիվ փորձենք սահմանել։ Կտեսնենք»,- ասաց նախարար Գրիգորյանը։

Բնապահպան Ինգա Զարաֆյանն ասում է՝ Նորքի այս հատվածը որպես անտառ վաղուց է անհետացել։ Ամայացել է տարեցտարի։ Նախ՝ 90-ականների մութ ու ցուրտ տարիներին՝ զանգվածային ծառահատումներ, ինչին հաջորդել են պարբերական հրդեհներն ու անպատիժ կառուցապատումը: «Ուղղակի զավթել են էդ տարածքները և սկսել են կառուցապատել։ Մնացել է միայն Նորքի աշտարակի փոքր տարածքը, որը անտառային տարածք կարելի է համարել»,- ասաց Ինգա Զարաֆյանը։

Նորքի անտառի սպանդը Երևանի կանաչի վերացման փոքրիկ դրվագներից է միայն։ Բնապահպանը ասում է՝ կանաչ տարածքների կորստի վառ օրինակ է Դալմայի այգիների չկանաչապատելը։ Մայրաքաղաքի շնչառական համակարգը խցանելու դասական վատ օրինակ է նաև Մոնումենտի շրջակա անտառաշատ տարածքների հատումն ու դղյակների կառուցումը պաշտոնյաների կողմից։ Այդպիսիններից, թերևս, ամենահայտնին Հովիկ Աբրահամյանի գերշքեղ առանձնատունն է։ Ըստ բնապահպանի՝ կարիք կա հետ նայելու և իրական գնահատական տալու հին գործարքներին․ «Պարզ է, որ դա կոռուպցիոն գործարք է կատարվել։ Պատասխանատվության կանչել ոչ թե վատ ձևով, այլ գոնե ստիպել էդ մարդկանց որ նրանք, ըստ մեր օրենսդրության, ոչնչացված անտառի փոխարեն նպաստեն, որ երկու անգամ շատ անտառ տնկվի»։

«Նորքի անտառը վերականգել ցանկացողները պետք է հստակ իմանան՝ անտառ տնկելը միայն ծառատունկ հայտարարելով չէ»,-  կարծում է Ինգա Զարաֆյանը։ Անտառի վերականգնման տապալված օրինակ հիշեց։ Էրեբունիում անտառ վերականգնելու նպատակով մի քանի տարի առաջ 59 միլիոն դրամ է տրամադրվել Երևանի անտառտնտեսությանը, սակայն 2016 թվականին Երևանի քաղաքապետարանը փոխեց այդ տարածքից 24 հեկտարի նշանակությունը՝ այն դարձնելով Նուբարաշենի աղբավայրի մաս․ «Այսինքն՝ ի՞նչ եղավ էդ 59 միլիոն դրամի հետ, պարզ չի, թե էնտեղ ծառեր չորացել են, թե ջրային համակարգը չի եղել, դժվար է ասել։ Վերջում որևէ մեկը պատասխանատվության չկանչվեց։ Պետք է հաստատվի նորմալ ծրագիր, պլանը հստակեցվի, հասկանանք՝ ով է պատասխանատուն և փողը նպատակային է ծախսվում, թե՝ ոչ»։

Հավելենք, որ Երևանի թոքերի վերականգնումը մաս է վարչապետի հայտարարած «10 միլիոն ծառ 2020 թվականին» ծրագրի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան