Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Լուրեր

07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արագածավան գյուղի բնակչի նկատմամբ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«2019թ. նոյեմբերի 07-ին` ժամը 14:30-ին, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչը ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 12:00-ի սահմաններում, Քարակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող «Թալին» ՋՕ ընկերության շինության դիմաց, Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչներ Սափեյան եղբայրները, ինչպես նաև վերջինիս հորեղբոր որդիները վիճաբանել են իր հետ, ձեռքերով հարվածներ են հասցրել իրեն, իսկ նրանցից մեկը «Վինչեստր»-ին նմանվող հրազենից կրակել է օդ և ևս երեք անգամ էլ կրակել իր ուղղությամբ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Բաղրամյանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: Արագածավան գյուղի բնակիչը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ:

Նախնական տվյալներով՝ դեպքի օրը Սափեյան 4 եղբայրները և Արագածոտնի մարզի ևս մեկ բնակիչ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, բռնություն գործադրելով,  հարվածներ են հասցրել Արագածավան գյուղի բնակչին, որի ընթացքում Սափեյան եղբայրներից մեկը հրազենից կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ, որը, սակայն, չի դիպել նրան:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ եղբայրներից Տ.Սափեյանն է իր անվամբ հաշվառված «MAVERICK» մոդելի, 12 մմ տրամաչափի որսորդական հրացանից կրակոցներ արձակել:  Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են որսորդական հրացանի փամփուշտների 2 խիցեր /կոնտեյներ/:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ առգրավումներ, հարցաքննություններ, առերեսումներ, վիճաբանության մասնակիցների բնակարաններում խուզարկություններ, որի ժամանակ հանցագործության գործիք հանդիսացող որսորդական հրացանը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Այսօր՝ նոյեմբերի 11-ին,  Տ.Սափեյանն ինքնակամ ներկայացել է Արմավիրի մարզային քննչական վարչություն և հարցաքննվել: Վերջինս ներգրավվել է որպես կասկածյալ, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: