«Ազգային հիփոթեքային ընկերությունում» նկատվում է հիփոթեքային վարկերի վաղաժամկետ մարումների էական աճ. ՀՀ վարչապետ

Լուրեր

04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր պաշտոնական էջում վիճակագրական տվյալներ է հրապարակել:

 

«Այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, ՀՀ-ում հիփոթեքային վարկերի թիվը աճել է 23.3 տոկոսով, կամ՝ 7261 հատ վարկով:

Սա նշանակում է, որ 7261 ընտանիք սեպտեմբերից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում բնակարանի տեր է դարձել: Սա դեռ այն պայմաններում, երբ զինվորականներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագիրը չէր մեկնարկել:

Շատ կարեւոր է արձանագրել, որ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի վարկերը աճել են 24.9 տոկոսով:

Այս ծրագրի շահառուներին հիփոթեքային վարկերը հասանելի են Երեւանում 5, մարզերում 3 տոկոսից ցածր տոկոսադրույքով:

Ամենաուրախալին այն է, սակայն, որ օրինակ «Ազգային հիփոթեքային ընկերությունում» ներկայում նկատվում է հիփոթեքային վարկերի վաղաժամկետ մարումների էական աճ:

Սա նշանակում է, որ մարդիկ ոչ միայն վարկ են վերցնում, այլեւ փող են աշխատում եւ վաղաժամկետ ազատվում հիփոթեքային վարկի բեռից»,- գրել է ՀՀ վարչապետը: