Խաբեությամբ հափշտակվել է ընկերության 571․166․000 դրամ արժողությամբ գույքը. շրջանառվում է Նազիկ Ամիրյանի անունը ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ՀՀ գլխավոր դատախազությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն ստացված գրության հիման վրա կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ Բյուրեղավանում գտնվող «Հայապակի» ընկերության 573․733․000 դրամ արժողությամբ՝ 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասերը ուղղակի վաճառքի պայմանագրով 145․000․000 դրամով օտարվել են Էջմիածնի բնակիչ մի կնոջ՝ պարտադիր պայմանով, որ առաջիկա 3 տարիների ընթացքում համապատասխանաբար 100, 80 և 70 միլիոն դրամ ներդրումներ կատարի և որպես սոցիալական երաշխիք 350, 500 և 700 աշխատատեղ ապահովի։

«Հիշյալ կինը, ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքին խաբեությամբ տիրանալու նախնական դիտավորությամբ, կանխամտածված չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Բացի այդ, ընկերությունը կառավարվել է անարդյունավետ, դիտավորյալ չեն կատարվել նաև հարկային մարմնինների և այլ կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները, ինչի հետևանքով 2003 թվականի դեկտեմբերին ընկերությունը դատարանի վճռով սնանկ է ճանաչվել։

Սնանկ ճանաչվելուց հետո, առանց որևէ փաստական հիմնավորման ընկերության 717․166․000 դրամ արժողությամբ գույքը գնահատվել է անհամեմատ ցածր՝ 121․347․000 դրամ և կազմվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ակնհայտ կեղծ գնահատման հաշվետվություն, ինչից հետո սկսվել է ընկերության գույքի աճուրդային օտարման գործընթաց։ Այս գործընթացին զուգահեռ Էջմիածնի բնակչուհին 2003 թվականին իր մտերիմներից մեկի անվամբ հիմնադրել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն և ընկերության ողջ գույքը 1․500․000 դոլարով վաճառելու վերաբերյալ նախնական պայմանավորվածություն ձեռք բերել մի գործարարի և նրա ռուսաստանաբնակ գործընկերների հետ։
Իր մտադրությունն իրականացնելու համար 2004 թվականի մայիսին լուծարային կառավարչի կողմից կազմակերպված ձևական աճուրդով սնանկ ճանաչված ընկերության ամբողջ գույքը՝ 121․347․000 դրամով ձեռք է բերել աճուրդի միակ մասնակից այն ընկերությունը, որը Էջմիածնի բնակչուհին իր մտերիմներից մեկի անվամբ նախապես հիմնադրել էր։
Գործարքից 19 օր անց սնանկ ճանաչված ընկերության գույքը ձևական աճուրդով ձեռք բերած ընկերությունը իրավահաջորդության եղանակով ընդգրկվել է մեկ այլ ընկերության կանոնադրական կապիտալում։ Այս մեքենայությունների հետևանքով Էջմիծնի բնակչուհին 717․166․000 դրամ արժողությամբ գույքի համար վճարելով ընդամենը 266․347․000 դրամ, լուծարային կառավարչի օժանդակությամբ, խաբեությամբ հափշտակել է «Հայապակի» ընկերության 80 տոկոս պետությանն ու 20 տոկոս բաժնետերերին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 571․166․000 դրամ արժողությամբ գույքը։

Դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ոստիկանության մատնանշած կինը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինն է՝ մեկ այլ գործով մեղադրյալ Նազիկ Ամիրյանը: