Հայերեն կարդալ ու գրել սովորել եմ դպրոցում, ԵՊՀ-ում հայերենս գրեթե չի զարգացել. Սմբատ Գոգյան

Լուրեր

06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
Բոլորը

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է բուհերում «հայոց լեզու» առարկայի պարտադիր դասավանդմանը:

«Մարդիկ ցանկանում են ունենալ ընտրելու հնարավորություն, սակայն հիմնականում խուսափում են ընտրել։ Ընտրությունը ենթադրում է նաև պատասխանատվություն, իսկ Հայաստանում վերջին տասնամյակների ընթացքում պատասխանատվություն ստանձնելը չի խրախուսվել։

Օրենքով «հայոց լեզու» առարկայի պարտադիր չլինելը կարող է օգտագործվել ինչպես լավ, այնպես էլ վատ նպատակներով՝ ինչպես ցանկացած փոփոխություն։ Օրինակ բժշկական համալսարանը և կենսաբանության ֆակուլտետը կարող են պահանջել ոչ թե «հայոց լեզու» այլ (օրինակ եմ բերում, չքննադատեք դիլետանտ ձևակերպման համար) «լատիներենում և հայերենում կենսաբանական տերմինների զուգադրական համեմատություն» ծրագիր, ինչը հետագայում կբերի բազմաթիվ տերմինների ճիշտ և համակարգային թարգմանության։ Դասընթացը մշակելու համար էլ 1-2 իմաստալից ատենախոսություն կգրվի համեմատական լեզվաբանությունից, մրոցին էլ կքչանա։
Այսօրվա դրությամբ ավելի կարևոր է կենտրոնանալ այս տիպի հարցերի շուրջ, թե ի՞նչ նոր հնարավորություններ կբացվեն ու ի՞նչ ենթաօրենսդրական կարգերով հնարավոր կլինի այդ ամենը ճիշտ հիմքի վրա դնել։

– – – – – – – – –
ՀԳ․ Հայերեն կարդալ ու գրել սովորել եմ դպրոցում։ ԵՊՀ-ում հայերենս գրեթե չի զարգացել, որովհետև անցնում էինք ուղղագրություն (մի անգամ էլ Աշուն վերնագրով շարադրություն), հայալեզու մասնագիտական գրականություն էլ գրեթե չկար, իսկ եղածն էլ ռուսականի անհաջող կոնսպեկտ էր։

Փոխարենը դպրոցում անգլերեն գրեթե չեմ սովորել, 1998թ-ին մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի գնալուց բերանս ջուր առած 10 օր ֆռֆռացել եմ, լավ է գոնե գիդը ռուսերեն գիտեր։ Փոխարենը ԵՊՀ-ում անցած օտար լեզու առարկային ավելի շատ կսազեր «անգլերենը գիտական ֆիզիկայում»։ Դասի ժամանակ հիմնականում ֆիզիկայի վերաբերյալ գիտական տեքստեր էինք կարդում ու վերլուծում, չնայած մենք անգլերեն չգիտեինք, իսկ դասախոսը ֆիզիկա»,- գրել է նա: