Բնակարանը տվեցինք, հետո ի՞նչ է լինելու․ սա է ամենակարևոր խնդիրը․ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության որոշմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացվի 1.9 մլրդ դրամ՝ մանկատան 300 շրջանավարտի բնակարանային աջակցության համար։

Նախագիծը ներկայացնող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ շահառուներին կտրամադրվեն 6.3 մլն դրամ արժողությամբ բնակարանների գնման վկայագրեր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս կարգի նախագծերը և առավել ևս դրանց հաջող իրականացումը երկրի մակարդակը փոխող նախագծեր են, որովհետև շատ կարևոր է, թե մենք ինչպես ենք վերաբերվում այդ մարդկանց։

«Մենք մանկատան երեխաների համար բնակարաններ ենք գնում և ճիշտ ենք անում, բայց մեծ հաշվով այսպիսի որոշման հետ հայեցակարգային խնդիր ունեմ ռազմավարական առումով։ Ես կնախընտրեի այս գումարը ծախսված լիներ իրենց կրթության վրա, որպեսզի իրենք ոչ մեկի կարիքը չունենային, օրինակ՝ գնային IT ոլորտում 100 տոկոսով երաշխավորված աշխատանք ունենային, 6 ամիս, 1 մեկ տարի վարձով ապրեին և իրենց վաստակած աշխատավարձով գնային հիփոթեքով բնակարան գնեին։ Այսօր մենք, ցավոք սրտի, նման վերաբերմունք չենք կարող ունենալ։ Այո, բնակարանը տվեցինք, հետո ի՞նչ է լինելու․ սա է ամենակարևոր խնդիրը»,- նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։