«Հայաստանում այսօր 10-15 հազար կույր կա, սակայն պաշտոնական թիվը կրկնակի քիչ է»․ Յուրի Ավետիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.09.2026 | 17:31
Տեր Արամը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կվճարի 1 մլն դրամ և հերքում կտարածի․ դատարանը վճիռ է հրապարակել 
01.09.2026 | 17:19
Միկել Արտետան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Պրեմիեր լիգայում
01.09.2026 | 17:08
Ռուբեն Ռուբինյանն ու Օլիվիե Դըկոտինյին քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացումը
01.09.2026 | 16:57
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի վարչապետին
01.09.2026 | 16:44
Մենք ուզում ենք օր առաջ դա տեսնել կառուցված. Միրզոյանը՝ երկաթգծի մասին
01.09.2026 | 16:30
Արտահանման աճ՝ դեպի ԵՄ և Չինաստան. իրավիճակային գործո՞ն, թե՞ կայուն դինամիկա
01.09.2026 | 16:19
Եղիշե Մելիքյան. «Մխիթարյանի օրինակը դաստիարակում է ֆուտբոլիստներին»
01.09.2026 | 16:06
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն բաց է Հայաստանի հետ երկխոսության համար ու կատարում է պայմանագրի բոլոր կետերը․ Օլեգ Բելոզերով
01.09.2026 | 15:55
«Փյունիկը» հաստատեց Կառլեն Հովհաննիսյանի տեղափոխությունը ռուսական ակումբ
01.09.2026 | 15:41
Մենք ունենք իրական, գործող խաղաղություն, բայց չունենք խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան
01.09.2026 | 15:30
Քրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել է
01.09.2026 | 15:19
Պուտինն ու Ալիևը շփվել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 15:10
Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է // Փաշինյանը ելույթ է ունեցել Շանհայում․ ԼՈՒՐԵՐ
01.09.2026 | 15:10
Արման Ծառուկյանը պատմել է՝ ինչու է մենամարտերին պատրաստվում տարբեր երկրներում
01.09.2026 | 14:53
Ադրբեջանի ու Թուրքիայի հետ աշխատում ենք մեր միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում  TRIPP-ի միջոցով․ Փաշինյանի հայերեն ելույթը՝ Բիշքեկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտոնապես հայտարարում են, որ այսօր Հայաստանում 5-6000 կույր կա, սակայն այդ թիվը կրկնակի քիչ է։ Այսօր Հայաստանում 10-15 հազար չտեսնող մարդ կա, շատերը չեն գրանցվում, չեն ներկայանում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց Սոկրատ Շահնազարյանի անվան Կույրերի միավորման մշակույթի տան տնօրեն Յուրի Ավետիսյանը։

Ըստ նրա՝ իրենց առաջնային խնդիրը կապված է տեղաշարժի հետ․ «Գոնե պետք է ձեռնարկություն լինի, մշակութային օջախ, որտեղ տվյալ մարդը կկարողանա գոնե իր հոգևոր գործունեությունը ծավալել ու զարգանալ։ Տարիներ առաջ, մեր մշակույթի տան յուրաքանչյուր անդամ, որն ուներ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն, օգտվում էր տրանսպորտից։ Այսօր, իհարկե, նրանց համար կա անվճար երթևեկելու հնարավորություն, սակայն դա խնդրի կարգավորման ընդամենը 5%-ն է։ Սոցիալական ծանր կացությունից ելնելով, նախկինում մշակույթի կառույցներին մոտ գտնվող իրենց բնակարանները վաճառելով, նրանք տեղափոխվել են քաղաքի ծայրամասեր և այժմ գրեթե անհնար է դարձել նրանց մասնակցությունը մշակույթի տան բոլոր աշխատանքներին»։

Յուրի Ավետիսյանի խոսքով՝ Կույրերի միավորման մշակույթի տանն այս պահին 30-ից ավելի խմբակ կա, սակայն չկա շահառու։ «Մարդիկ չեն հաճախում։ Դիմում ենք պատկան մարմիններին՝ վերականգնելու նրանցից վերցված՝ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը։ Այսօր սոցիալական կացությունն այնքան ծանր է, որ առնվազն 400 դրամ է անհրաժեշտ, որ կույր մարդն իր ուղեկցողի հետ մշակույթի տուն այցելի»,- ասաց մշակույթի տան տնօրենը։

Յուրի Ավետիսյանը նշեց, որ իրենց հուզող մյուս կարևոր խնդիրը վերաբերում է ինչպես շենքի ներսում, այնպես էլ դրան հարակից տարածքում գտնվող մարզասարքերին․ «Ունենք հրաշալի մարզասրահներ, բայց չունենք գույք։ Առայժմ կարող է լինել այգիներում դրվող մարզական գույք, որոնցով գիտական աշխատանքից, երկարատև նստակյաց վիճակից հետո մշակույթի տան անդամները կկարողանան մարզվել, հակառակ դպքում՝ ձեռք կբերեն երկրորդ-երրորդ կարգի հաշմանդամություն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան