Գյումրիի հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքը փակվում է. շուրջ 20 աշխատող գործազուրկ է դառնում

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքը  կդադարի գործել: Factor.am-ի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Լեյլի Ասլանյանն ասաց՝ նման որոշում կայացրել է Կառավարությունը մեկ տարվա քննարկումների արդյունքում:

«Կառավարության N1911 որոշում կա մարզային առողջապահական բժշկական հաստատությունների օպտիմալացման վերաբերյալ։ Սա 2006 թվականի որոշում է: Պարբերաբար, երբ լինում է օպտիմալացման անհրաժեշտություն, քննարկվում է,  հաշվի են առնում ծանրաբեռնվածությունը, հիվանդների քանակը, պահելու ծախսը, արդյունավետությունը: Եվ հիմա Կառավարության այդ որոշման հետ կապված մի տարի է՝ քննարկումներն ընթանում էին, թեր և դեմ կողմերը ներկայացված են, հիմա արդեն նախագիծը դարձել է որոշում։ Եվ այդ որոշմամբ, այո՛, բաժանմունքը փակվում է»,- ասաց Լեյլի Ասլանյանը:

Նրա խոսքով՝ որոշումը կայացնելիս հաշվի են առնել մի շարք հանգամանքներ։ «Կա վիճակագրություն, bազմաթիվ հարցեր են հաշվի առնվել։ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը նաև բուժում էր իրականացնում, տուբերկուլյոզով հիվանդածությունը, ստացիոնար դեպքերը բավականին նվազել էին: Այսինքն՝ ամբուլատոր օղակում բավականին լավ արդյունքներ էին ունենում։ Ծանր, ստացիոնար դեպքերը զգալի նվազել էին: Չեմ ասում՝ չկան, դրանք կան, կլինեն, ուղղակի բաժանմունքն էլ արդեն աշխատում էր թերծանրաբեռնված։ Մեր ստացիոնար բաժանմունքն աշխատել է 35 տոկոս ծանրաբեռնվածությամբ»,- նշեց մեր զրուցակիցը:

Հակատուրբերկուլյոզային բաժանմունքի լուծարման հետևանքով հիվանդները ստիպված են լինելու  հասնել Աբովյան և բուժվել տեղի մասնագիտացված հիվանդանոցում։ Իսկ նրանք, ովքեր ստացիոնար բուժման կարիք չունեն, ամբուլատոր բուժում կանցնեն տեղամասային պոլիկլինիկաներում։

Օպտիմալացման հետևանքով շուրջ 20 աշխատակից դառնում է գործազուրկ, այդ թվում՝ բժիշկներ, բուժքույրեր, սանիտարներ, տեխնիկական աշխատողներ՝ խոհարար, հավաքարար, մատուցող։

Ըստ մարզպետարանի պատասխանատուի՝ աշխատակիցները տեղյակ են եղել գործընթացից, տեղի ունեցող քննարկումներից, հիմա էլ, ինչպես օրենքն է պահանջում, ծանուցվել են։ Իսկ օպտիմալացման գործընթացը մինչև տարվա վերջ կավարտվի։

«Ժամանակացույց է տրված, թե որ ժամանակահատվածում ինչ ենք անելու։ Կոնկրետ դեկտեմբերի 31-ով՝  վերջնաժամկետով, արդեն պետք է փոխենք նաև անունը՝ ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցը  կդառնա ինֆեկցիոն»,- ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատարը։

Չ.Է.