«Լիդիան ինթերնեյշնլը»՝ Դարբ գետից ջրօգտագործման թույլտվության դիմումի հետ կապված Շրջակա միջավայրի նախարարության որոշման մասին

Լուրեր

24.07.2026 | 11:51
Վալերի Օսիպյանից 2520 դրամ պակաս կպահանջեն, սակայն բռնագանձման ցանկում է ներառվել ոստիկանությունից ստացած բնակարանը
24.07.2026 | 11:40
Պետբյուջեն առաջին կիսամյակում կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված պակասուրդի փոխարեն
24.07.2026 | 11:40
Թրամփը հայտարարել է, որ իրանական սառեցված միջոցներից կվճարվի նավագնացությանը հասցված վնասը
24.07.2026 | 11:27
Արփինե Սարգսյանը հանձնարարել է հստակ թիրախներ սահմանել ոստիկանության աշխատանքի համար
24.07.2026 | 11:14
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ
24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:31
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է տարվել. ՈՒՂԻՂ
24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 09:45
Վրաստանում և Աբխազիայում գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են գրանցվել
Բոլորը

«Լիդիան ինթերնեյշնլը» արձագանքել է Ընկերության՝ Դարբ գետից ջրօգտագործման թույլտվության դիմումի հետ կապված Շրջակա միջավայրի նախարարության որոշմանը:

«2019թ. հուլիսի 4-ին Ընկերությունը դիմել էր Նախարարությանը՝ Դարբ գետից 43.5 լիտր/վայրկյան ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար: Սեպտեմբերի 9-ին նախարարությունը հետաձգել էր թույլտվությունը և տրամադրել մի շարք դիտողություններ, այդ թվում՝ պահանջվող 43.5 լ/վ ծավալը վերանայելու անհրաժեշտության մասին՝ Դարբում սեզոնի երեք ամսվա ընթացքում ջրի անբավարար քանակի պատճառով:

Սեպտեմբերի 26-ին Ընկերությունը գրավոր պատասխանել էր Նախարարությանը՝ վերանայելով թույլտվության դիմումը և դիմելով 40 լ/վ ջրօգտագործման թույլտվության համար, ինչպես խորհուրդ էին տվել Նախարարության պաշտոնյաները՝ Ընկերության հետ քննարկումների ժամանակ:

Հոկտեմբերի 31-ին Ընկերությունը ստացավ Շրջակա միջավայրի նախարարի կողմից հոկտեմբերի 25-ին ստորագրված ջրօգտագործման թույլտվության դիմումի մերժումը:

«Լիդիանի» իրավախորհրդատուները մեկնաբանում են, որ Հայաստանի օրենսդրության համաձայն, եթե Նախարարությունը որոշում չի տրամադրել 50 աշխատանքային օրվա ընթացքում, ապա դիմումը համարվում է բավարարված, և Ընկերությունը կարող է օգտվել համապատասխան իրավունքից: Իրավախորհրդատուները նաև պարզաբանել են, որ նույնիսկ հաշվի առնելով Նախարարության կողմից Ընկերության դիմումի հետաձգումը, Նախարարությունը, միևնույն է, գերազանցել է օրենքով սահմանված 50 օրը, և Ընկերությունը կարող է համարել, որ ունի Դարբից ջրօգտագործման թույլտվությունը՝ իր դիմումի համապատասխան:

Ընկերությունը ծրագրում է դիմել Վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Նախարարությանը տրամադրել «Լիդիանին» ջրօգտագործման թույլտվության տպագիր օրինակ, որի իրավունքը Ընկերությունն ունի՝ համաձայն ՀՀ օրենսդրության:

«Լիդիանի» նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսը այս առիթով ասել է, – «Ցավալի է, որ «Լիդիանը» պետք է դարձյալ դիմի դատական մարմիններին՝ ակնկալելով, որ դատարանը կանխի Ամուլսարի ծրագիրն իրականացնելու «Լիդիանի» իրավունքի խախտման ապօրինի փորձերը: Անցյալ ամիս Վարչական դատարանը պարզեց, որ ՀՀ Կառավարության նախկին պաշտոնյան ապօրինի կերպով փորձում էր զրկել Ընկերությանը Ամուլսարի ծրագիրն իրականացելու իրավունքից: Այժմ, կարծես, արդեն գործող նախարարն է ապօրինի գործողություններով խոչընդոտում Ընկերությանը՝ իրականացնել Ամուլսարի ծրագիրը:

2019թ. օգոսոտսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ընդունեց, որ չկա ոչ մի իրավական հիմք, որի հիման վրա ՀՀ կառավարությունը կարող էր մերժել «Լիդիանի» Ամուլսարի ծրագիրն իրագործելու իրավունքը և որ երկրի շահերից է բխում թույլ տալ, որ ծրագիրն իրագործվի:

Ե՞րբ է Վարչապետը իրականացնելու օրենքի գերակայությունն ապահովելու խոստումը»,- ասված է հաղորդագրությունում: