Շիրակի մարզի մի շարք վթարային դպրոցներ կվերակառուցվեն․ կառավարությունը միջոցներ է հատկացնելու

Լուրեր

06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
Բոլորը

2020 թվականի  պետական բյուջեից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվելիք  միջոցներով հիմնովին նորոգվելու և վերակառուցվելու է 8 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն և 22 մարզային հանրակրթական դպրոց: Մարզային դպրոցների շարքում են նաև Շիրակի մարզի Արեգնադեմի, Բերդաշենի ու Կապսի միջնակարգ դպրոցները։ Այս ուրախալի լուրին նշյալ  դպրոցներում տարիներով են սպասել, եթե ոչ տասնամյակներ։

Մասնավորապես, Կապսի միջնակարգ դպրոցը, որը մարզի ամենավատթար վիճակում գտնվող դպրոցներից է,  արդեն 30 տարի հիմնանորոգման է սպասում։ Դպրոցը 1980 թ-ին է շահագործվել,  երկրաշարժից  հետո դարձել է վթարային։ Այնուհետ արտասահմանցի շինարարների կողմից մասնակի ամրացման աշխատանքներ են կատարվել, որոնք, սակայն, կիսատ են մնացել։ Տասնամյակներ շարունակ շենքի վիճակն անմխիթար էր։

«Դպրոցը վթարային է՝ 3-րդ աստիճանի, անգամ  չորրորդ աստիճանի մասին է  խոսվում, սոլյարայուղի վառարաններով, ճաքած  պատերով, ոչ նորմալ սանհանգույցներով։ Այսինքն՝ դպրոցը շատ վաղուց պիտի սարքվեր։ Հիմա, հուրախություն մեզ, կառավարությունը ուշադրություն դարձրեց։ Անգամ հիմա մենք չենք էլ հավատում, ճիշտ է իրականություն է արդեն, բայց չենք հավատում, որ իրականություն է դարձել ու մտել ծրագրի մեջ»,- մեզ հետ զրույցում ասաց Կապսի միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Խոջումյանը՝ նշելով, որ դպրոցի շենքի վթարայնության մասին միշտ են բարձրաձայնել ու դիմել  պատկան բոլոր կառույցներին։

«Շենքում երեխաները վտանգված են, և ոչ միայն նրանք, այլև 25 հոգանոց կոլեկտիվի մասին  է խոսքը։ Վտանգի պատճառով  հիմա աշակերտների քանակը պակասել է։  Շատ ծնողներ, ովքեր հնարավորություն ունեին, իրենց երեխաներին տարել են հարակից դպրոցներ կամ Գյումրի, այս պահին ունենք 57 աշակերտ, եթե նոր դպրոց ունենանք, ինձ թվում է 80-ից  կանցնենք»,- ասաց Նելլի Խոջումյանը։

Բերդաշենի միջնակարգ դպրոցը ևս աշակերտներ է կորցրել, կրթօջախի շենքային վատթար ու անբարենպաստ պայմանների պատճառով։ Հիմա էլ վերջապես, սպասում են վերակառուցման։

«Կապված վերջին տարիներին դպրոցի վիճակի հետ,  ծնողները, որտեղ ծանոթ բարեկամ ունեին, երեխաներին  այնտեղ տեղափոխեցին, այս պահին ունենք 37 աշակերտ»,- ասաց Բերդաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Մանուշակ Տերտերյանը՝ հավելելով, որ արդեն իսկ առկա տխուր վիճակն է՛լ ավելի է խորացել դպրոցի տանիքի մի մասի հրդեհվելուց հետո։ Արդյունքում տարրական դասարանները դասապրոցեսն իրականացնում են համայնքի գյուղապետարանի շենքում, իսկ բարձր դասարանների աշակերտները՝ հարևան Զորակերտի դպրոցում։

«Մեր դպրոցը բավականին ժամանակ հիմնանորոգման կարիք ուներ, հետո 2014թ-ի հոտկտեմբերի վերջին էլեկտրականության լարերի կարճ միացման հետևանքով կտուրի մի մասն էլ հրդեհվեց։ Աշնանային արձակուրդներից հետո մեզ ասացին նպատակահարմար չէ դպրոցում դասապրոցես իրականացնել, ավելի լավ է 3կմ հեռավորության վրա գտնվող Զորակերտի միջնակարգ դպրոցի շենքը, որը մեծ էր, աշակերտների թիվը քիչ, մեզ այնտեղ տարածք տրամադրեցին, որ դասապրոցես իրականացնենք»,- ասաց Մանուշակ Տերտերյանը։

Հիմա դպրոցում տրամադրությունները փոխվել են հիմնանորոգման՝ սպասված լուրից հետո։ Սակայն դեռ պարզ չէ, արդյոք նոր դպրոց կկառուցվի, թե՝  եղածը կհիմնանորոգվի։ Տնօրենի խոսքով՝ դպրոցի հին նախագիծը, որն արվել է 2017թ-ին, վերակառուցում էր նախատեսում, սակայն հիմա խոսվում է նոր շենք կառուցելու մտադրության մասին։ Ամեն ինչ պարզ կլինի 2020թ-ին, երբ սկսվեն շինաշխատանքները։

Էմմա Չոբանյան