Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԱԿ պատվիրակությանը

Լուրեր

03.02.2026 | 12:20
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
03.02.2026 | 12:11
Ուֆայում աշակերտը կրակ է բացել դպրոցներից մեկում
03.02.2026 | 12:01
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ամփոփիչ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.02.2026 | 12:00
Ալեն Սիմոնյանը՝ TRIPP-ին ՌԴ-ի մասնակցության մասին // Մոսկվան կրկին ՀՀ-ԵՄ մերձեցումից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
03.02.2026 | 11:52
ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանի կուրսը չի փոխվի՝ «հակառուսական դաշինքների չափանիշներին համապատասխան»
03.02.2026 | 11:46
Արայիկ Հարությունյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների օրակարգը
03.02.2026 | 11:34
Իրանի նախագահը հանձնարարել է «արդար և հավասար» բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ
03.02.2026 | 11:23
UWW-ն վերանայել է ըմբիշների՝ օլիմպիական ուղեգիր նվաճելու գործընթացը
03.02.2026 | 11:12
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
03.02.2026 | 11:03
Կարիմ Բենզեման Սաուդյան Արաբիայում փոխել է ակումբը
03.02.2026 | 10:59
Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանը համաձայնել է դադարեցնել ՌԴ-ից նավթի գնումը
03.02.2026 | 10:55
Երբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա Բախշեցյան
03.02.2026 | 10:52
Երևան-Թեհրան և Թեհրան-Երևան չվերթներ են չեղարկվել
03.02.2026 | 10:40
Հրանտ-Լեոն Ռանոսը տեղափոխվել է Բրաունշվեյգի «Այնտրախտ»
03.02.2026 | 10:36
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով. ՌԴ ԱԳՆ
Բոլորը

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչության պատվիրակությանը՝ վարչության ատենապետ Մայք Խարապեանի գլխավորությամբ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ողջունելով հյուրերին, առանձնահատուկ կարևորել է սփյուռքյան կառույցների ակտիվ դերակատարությունը հայապահպանության, Հայրենիքի հետ կապի ամրապնդման գործում։

ՌԱԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչների խնդրանքով Դավիթ Տոնոյանը ներկայացրել է զինված ուժերում իրականացվող լայնածավալ բարեփոխումների ընթացքը, սահմանային իրադրությունը, պաշտպանական ոլորտի առաջնահերթություններն ու ծրագրերը։

Մայք Խարապեանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ Ռամկավար ազատական կուսակցությունը, ինչպես նախկինում, այժմ էլ հետամուտ է հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը և պատրաստակամ է բանակ-հասարակություն փոխգործակցության շրջանակում հանրային բնույթի ծրագրերի իրականացման հարցում։