Կենդանաբանական այգին տարիներ ի վեր դարձել է որոշակի քաղաքական դիվիդենտներ հավաքելու թեմա. Ռուբեն Խաչատրյան

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնից ազատման դիմում ներկայացրած Ռուբեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ այգու կենդանիների վրա շների հարձակումների առումով չի բացառում մարդկային գործոնը:

«Անընդմեջ այդ կենդանիների հանկարծամահ լինելը կամ որոշ կենդանիների մահացության դեպքերը, որոնք կապված էին հիվանդության կամ ծերության հետ, շահարկվում էին որպես տնօրենի վատ աշխատանք»,- ասաց  Ռուբեն Խաչատրյանն ի պատասխան հարցի, թե ինչ նկատի ուներ դա ասելով. ապա հավելեց. «Հուսով եմ, որ էս միջադեպը վերջնական առիթ կհանդիսանա, որ այգին իր շուրջ ունենա պարիսպ, եթե նույնիսկ դա կարժենա իմ հրաժարականը»:

«Կենդանաբանական այգին տարիներ ի վեր դարձել է որոշակի քաղաքական դիվիդենտներ հավաքելու թեմա՝ տարբեր կուսակցությունների համար, տարբեր ժամանակահատվածներում՝ կլինեն դրանք ընտրությունների ժամանակ, կամ դրանից հետո»,- նկատեց նա:

Իսկ այգու հետ կապված իր առաջիկա անելիքները Խարատրյանը կպարզի երկուշաբթի, երբ կխոսի քաղաքապետի հետ։ Նա մտադիր է, անկախ պաշտոնից, համագործակցել քաղաքային իշխանությունների և այգու ղեկավարության հետ. «Ես միշտ լինելու եմ այգու կողքին»:

Իսկ մինչ այդ, այսօր մի խումբ անձինք՝ կենդանասերներ, Երևանի կենդաբանական այգու նախկին ու ներկա աշխատակիցներ բողոքի ակցիա էին անում այգու առջև՝ պահանջելով պարզաբանել, թե ինչի վրա է ծախսվել այգու բյուջեն, և որտեղ են որոշ կենդանիներ: Նրանց խոսքով՝ այգու տնօրենի միայն ազատման դիմումն իրենց չի բավարարում. այգուց բազմաթիվ կենդանիներ են պակասում և իրենք պահանջում են, որ նախևառաջ վերադարձվեն մորուքավոր անգղերը:

Ակցիայի մասնակիցների հավաստմամբ՝ Խաչատրյանը Կենդանաբանական այգու մորուքավոր անգղերին ոչ համարժեք փոխանակման միջոցով տարել է իր ղեկավարած Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման  հիմնադրամ: