Փոխքաղաքապետը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է ազատման դիմում գրել
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է ազատման դիմում գրել։ Այս մասին փոխքաղաքապետը հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։
«Հաշվի առնելով վերջին շրջանում Երևանի կենդանաբանական այգու կառավարման հարցերում պարբերական դարձած խնդիրները, մասնավորապես, վերջին օրերի միջադեպերը, խորհրդակցելով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ՝ առաջարկել եմ «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանին՝ պաշտոնն ազատելու դիմում գրել»,- գրել է Տիգրան Վիրաբյանը։