2020 թվականին կվերակառուցվի 22 մարզային դպրոց. նախարարը հրապարակել է ցանկ

Լուրեր

04.08.2026 | 18:49
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

2020 թվականի ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնովին կնորոգվի և կվերակռուցվի 8 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն և 22 մարզային հանրակրթական դպրոց: Այս մասին Ազգային ժողովում  գալիք տարվա բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նաև հրապարակել է  դպրոցների ցանկը, որտեղ  2020 թվականին կապիտալ շինարարական աշխատանքներ են կատարվելու: Այդ դպրոցներն են`
ՀՀ Արարատի մարզ – Դեղձուտի միջնակարգ դպրոց
ՀՀ Արմավիրի մարզ – Արգինայի միջնակարգ դպրոց
ՀՀ Գեղարքունիքի մարզ -Լեռնահովիտի միջնակարգ դպրոց
Շատջրեքի միջնակարգ դպրոց
Ջիլի  միջնակարգ դպրոց
ՀՀ Լոռու մարզ – Մեդովկայի միջնակարգ դպրոց
Հագվու միջնակարգ դպրոց
ՀՀ Շիրակի մարզ – Արեգնադեմի միջնակարգ դպրոց
Բերդաշենի միջնակարգ դպրոց
Կապսի միջնակարգ դպրոց
ՀՀ Սյունիքի մարզ  Հարժիսի միջնակարգ դպրոց
Դարբասի միջնակարգ դպրոց
Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոց
ՀՀ Տավուշի մարզ – Կիրանցի միջնակարգ դպրոց
Դովեղի միջնակարգ դպրոց
ՀՀ Վայոց ձորի մարզ –  Գոմքի միջնակարգ դպրոց
Չիվայի միջնակարգ դպրոց
Եղեգիսի միջնակարգ դպրոց
ՀՀ Կոտայքի մարզ – Ջրառատի միջնակարգ դպրոց
Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոց
ՀՀ Արագածոտնի մարզ – Լուսակնի միջնակարգ դպրոց
Գառնահովիտի միջնակարգ դպրոց
Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2019 թ. ՀՀ պետական բյուջեի հավելյալ մուտքերից 2,5 մլրդ դրամ է հատկացվել  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներին, որի շրջանակում կատարվել են նախագծային աշխատանքներ: Կատարված նախագծերի իրագործումը կպահանջի շուրջ 28 մլրդ դրամ: Եթե հետագայում պետությունը հատկացնի նոր միջոցներ, դրանք կիրագործվեն:
Ռոբոտիկայի լաբորատորիաների համար 2018 թվականին լրացուցիչ գումարներ են հատկացվել` մոտ 800 մլն դրամ: Մինչև 2019 թվականի տարեվերջ  դպրոցների 50 տոկոսն ապահովված կլինի  «Արմաթ» լաբորատորիաներով, որոնցում աշխատող մասնագետների աշխատավարձի համար պահանջվող գումարները նախատեսված են 2020 թ. պետական բյուջեում:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2020 թվականին Հայաստանում կանցկացվի կենսաբանության միջազգային օլիմպիադան, որի կազմակերպման համար բազմաթիվ նոր լաբորատորիաներ են ձեռք բերվելու, որոնք  հետագայում կտրամադրվեն հանրակրթական դպրոցներին:
Ընդհանուր առմամբ 2020 թվականի պետական բյուջեի նախագծում կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարության համար նախատեսված է  21 ծրագիր, 176 միջոցառում, որոնց իրականացման համար առաջարկվում է  հատկացնել 179 մլրդ 459 մլն դրամ:  2019 թվականի համեմատ գալիք տարվա հատկացումներն ավելացել են 20 մլրդ 572 մլն դրամով կամ 12,9 տոկոսով: