Սևանի քննչական բաժնի ավագ քննիչին մեղադրանք է առաջադրվել

Լուրեր

12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
Բոլորը

Իրեղեն ապացույց ճանաչված ոսկյա զարդերի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը` ՀՀ քննչական կոմիտեի քննիչը անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, որի հետևանքով տեղի է ունեցել առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդերի հափշտակություն:

Պարզվել է, որ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Դավիթ Շահբազյանը որպես քննչական խմբի ղեկավար վարույթ է ընդունել նույն մարզի բնակիչ, անհատ ձեռնարկատեր Համբարձում Հարությունյանի վաճառասրահից ավազակային հարձակմամբ ոսկյա զարդերի հափշտակության փաստով հարուցված քրեական գործը: Նախաքննության ընթացքում հիշյալ քննիչը, համալիր փորձաքննություն կատարելու նպատակով, փորձագետներին է տրամադրել կասկածյալի անձնական խուզարկությամբ և դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված 203 հատ ոսկյա զարդերը:

Այնուհետև Դ. Շահբազյանն անձամբ ստացել է փորձաքննության եզրակացությունը և ընդհանուր` 9.005.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերը, որոնք ճանաչվել են քրեական գործով իրեղեն ապացույց: Հաշվի առնելով, որ զննման գործողությունների ավարտից հետո նշված իրեղեն ապացույցները քրեական գործի համար նշանակություն չեն ունեցել, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների, քննիչ Դ. Շահբազյանը պարտավոր էր դրանք ի պահ հանձնել պետական բանկի հիմնարկներին, ինչը չի կատարել: Ծառայության նկատմամբ քննիչի դրսևորած անփույթ վերաբերմունքի հետևանքով քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում վերը նշված 203 ոսկյա զարդերից 154-ը /7.232.000 ՀՀ դրամ արժողությամբ/ հափշտակվել են, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ. էական վնաս է պատճառվել հասարակության ու պետության օրինական շահերին` հեղինակազրկվել է իրավապահ համակարգը, առանձնապես խոշոր չափերով վնաս է պատճառվել ձեռնարկատեր Հ. Հարությունյանի իրավունքներին և օրինական շահերին:

Հիշյալ արարքի համար Դավիթ Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով:
Դ. Շահբազյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: