Շատերը սխալվում են. Արա Շիրինյանը՝ Մարգարիտա Գրիգորյանի աշխատանքը Հ1-ում չգնահատելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Հանրային այլ ալիքներ ստեղծելու անհրաժեշտություն կա, բայց դա ցանկության հետ չի կապված, այլ հնարավորությունների: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, ռեժիսոր Արա Շիրինյանը։

«Մենք մեր ներքին ռեսուրսներով փորձում ենք, որքան հնարավոր է, ունենալ հանրային հեռարձակում»,- ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք Հանրային հեռուստատեսությունն իշխանությունների կողմից հրահանգներ ստանում է՝ հաշվի առնելով, որ տարիներ շարունակ այդպիսի խոսակցություններ են եղել, Արա Շիրինյանը պատասխանեց. «Մենք վերևներից որևէ զանգ չենք ստանում, հավաստիացնում եմ»:

Արա Շիրինյանից հետաքրքրվեցինք ՝Հանրայինի հետ կապված հարց է մնում այն, թե ինչո՞ւ է Մարգարիտա Գրիգորյանը շարունակում պաշտոնավարել, կառավարել այդ հեռուստաընկերությունը, երբ տարիներ շարունակ նախկին իշխանության օրոք Առաջին ալիքն իր գործառույթները չի կատարել, ասում են, որ նրա հովանավորը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, արդյո՞ք նա ասել է, որ Մարգարիտա Գրիգորյանին չպետք է ձեռք տալ, ինչին նա արձագանքեց. «Մարգարիտա Գրիգորյանը շարունակում է աշխատել, որովհետև նա ապահովում է այդ կառույցի բնականոն աշխատանքը և բավարար չափով արդյունք է ցույց տալիս: Այդ իմաստով ես շատ գոհ եմ նրա աշխատանքից»:

Դիտարկմանը, որ իր նախկին խորհրդական Տիգրան Պասկևիչյանն ապշած էր, ասում էր՝ ինչո՞ւ է նա մնացել, բոլորի մոտ հարց է առաջանում, այսինքն, բոլորը սխալվո՞ւմ են, պրոֆեսիոնալ մենեջերին չեն գնահատում, Շիրինյանը պատասխանեց. «Երբեմն լինում է, որ շատերը սխալվում են»:

Մանրամասները՝ տեսանյութում: