Փոքր քայլերով՝ դեպի մեծ նպատակներ. Գյումրիում բացվում է հրթիռաշինության խմբակ․ լուսանկարներ

Լուրեր

05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.06.2026 | 22:20
Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է
05.06.2026 | 22:19
ԵՄ-ն Նախիջևանի երկաթուղու վերականգնումն առանցքային ներդրումային նախագծերից մեկն է համարում
05.06.2026 | 22:09
ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին դիմումը․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 22:04
«Օսիպյանը կմահանա՝ ձեր խղճին կմնա»․ 18 օր հացադուլ, 900 ստորագրություն․ Փաշինյանը չի նահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 21:40
Ռուսաստանից Հայաստան չվերթների թիվը հունիսի 4-6-ին աճել է մոտ 33%-ով
05.06.2026 | 21:30
Ում է ընտրում Հայաստանը․ ինչ են ցույց տվել նախընտրական 10 հարցումները
05.06.2026 | 21:19
Եղիշե Մելիքյանը և Օգնյեն Չանչարևիչը` Ղազախստանի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 21:09
Կես միլիոն դոլարից ավելի՝ Meta-ին․ քաղաքական ուժերի գովազդային ծախսերը 
05.06.2026 | 20:56
Բանավեճի պնդումները՝ սխալներից մինչև մանիպուլյացիաներ․ Factor TV-ի ստուգումը՝ իրական ժամանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 20:51
Ներքին Չարբախում ընդդիմադիրների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է. ՆԳՆ
05.06.2026 | 20:48
CNN-ը պնդում է՝ պատերազմի ընթացքում Իսրայելն Ադրբեջանում գաղտնի զորքեր է տեղակայել ու գործողություններ արել Իրանի դեմ․ Բաքուն հերքում է
05.06.2026 | 20:30
Երևանում մեկնարկել է Չեխիայի վիզաների դիմումների ընդունման կենտրոնի աշխատանքը
Բոլորը

Գյումրիի պատմական կենտրոնում՝ Աբովյան փողոցում, նոյեմբերի 2-ին պաշտոնապես կբացվի հրթիռաշինական խմբակ: Նախաձեռնության հեղինակ Խաչատուր Թադևոսյանը Factor.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ սա մեծ նպատակներ հետապնդող նախագիծ է, որը պիտի զարգանա Հայաստանում և այն պիտի սկսել երեխաներից:

Արդեն չորս տարի հաջողությամբ գործում է ավիամոդելավորման խմբակը, որին կից էլ որոշվել է բացել հրթիռաշինականը: Այն իր տեսակի մեջ երկրորդն է Հայաստանում, առաջինը գործում է Երևանում։ Խմբակը նախատեսված է 9-12 տարեկանների համար:

«Մեր ավիամոդելավորման խմբակը միակն է Հայաստանում, որտեղ ռադիոկառավարման մոդելներ են սարքում: 15 տարեկան աղջիկներ կան, որոնք անօդաչու թռչող սարք են կառավարում օդում: Մենք հիմա, օրինակ, պատվեր ունենք Գիտությունների ազգային ակադեմիայից՝ խառնարանները նկարելու։ Քանի որ այս նախագիծը ստացվեց՝ արդեն 15-20 երեխա հաճախում է, տարածքի խնդիր էլ չունենք, կարող ենք համատեղել հրթիռաշինության հետ: Եվ որոշեցինք խմբակը բացել, որի կարիքը շատ կա»,- ասաց խմբակի ղեկավար ու հիմնադիր Խաչատուր Թադևոսյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ հրթիռաշինությունը բավական բարդ ոլորտ է, այն նաև սպորտաձև է, տարբեր բնագավառներից տեխնոլոգիական դասեր է պարունակում։ Թադևոսյանի խոսքով՝ հնարավոր է օգտագործել ոչ միայն ռազմական ոլորտում, այլև, օրինակ, հակակարկտային կայաններ պատրաստելու գործում։

«Սա իրականում սպորտաձև է՝ տեխնիկական սպորտաձևերի շարքին է պատկանում։ Մարդիկ մոդելավորում են, նախագծում են, հավաքում, տեղադրում են շարժիչները և թռցնում: Երեխաները հմտություններ են ձեռք բերում, տարբեր նյութերի հետ են աշխատում, տարբեր հաշվարկներ անում: Մոդելավորողն ավելի խորը գիտելիքներ ունի բալիստիկայից, քան համալսարան ավարտողը: Դասապրոցեսն էլ այնպես է, որ ուսուցչի կարիքը միշտ չէ, որ կա: Եթե խնդիրը դրված է, որ երեխան պիտի հրթիռ պատրաստի, ինքն այդ միջոցներն ինքնուրույն պիտի որոնի, գտնի ու խնդիրը լուծի»,- նշեց Խաչատուր Թադևոսյանը:

Երեխաների հերթագրումը կսկսվի նոյեմբերի 2-ից՝ խմբակի բացման օրը։ Նախաձեռնության հեղինակներն ակնկալում են, որ երեխաները կգան սիրով և այդ գործի հանդեպ մեծ հետաքրքրությամբ, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր հասնել հաջողությունների:

Խաչատուր Թադևոսյանը նկատեց, որ խմբակը բաց է տարբեր առաջարկների համար. ցանկացողները կարող են միանալ նախաձեռնությանն ու իրենց նպաստը բերել: Նրա խոսքով՝ տեղական իշխանությունները գիտեն նման խմբակի ստեղծման մասին, բայց դեռ որևէ արձագանք չկա։

«Սպասվում էր, որ արձագանքը շատ մեծ չի լինի, բայց խմբակն անպայման կբացվի։ Սա լուրջ է, որը հետագայում նպատակ ունի հասնել ինքնաֆինանսավորման: Եթե մարդիկ միանան, շատ ուրախ կլինենք, եթե ոչ, մի քիչ դանդաղ կգնանք առաջ, բայց կգնանք»,- հավելեց նախաձեռնության հեղինակը:

Չ.Է.