Աննա Հակոբյանին զրահապատ մեքենա չի սպասարկում․ վարչապետի աշխատակազմի ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ-ում այսօր կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից լրագրողները հետաքրքրվեցին կառավարական ամառանոցների վերանորոգման ծախսերից, որը քննադատության առարկա էր դարձել:

Ըստ մամուլի հրապարակումների՝ 2 մլն դոլար է ծախսվել վերանորոգման համար:

Հարցին՝ այդ տեղեկությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը, Աղաջանյանը պատասխանեց. «Վարչապետն ինքն իր համար ոչ մի բան չի գնել, որևէ գնում պետական գնումներ են և դրանք գնվում են պետության կարիքների համար: Վարչապետն իր համար որևէ գնում չի կատարում, այդ թվում՝ նաև Կոնդի առանձնատների վերանորոգման համար, որը պետության գույքն է: Ինչ վերաբերում է ծախսերին, այդ որոշումները գաղտնի ընթացակարգով են իրականացվում, որովհետեւ դա բխում է օրենքից: Երբ վերանորոգումը կլինի, պետռեգիստրում դրանց շուկայական արժեքը կավելանա»:

Հարցին՝ մեկ տարի առաջ ձեր իշխանության օրոք լրագրողներին տրամադրվել են տվյալներ, թե Սերժ Սարգսյանի օրոք քանի անգամ է այդ տունը վերանորոգվել և ինչքան գումար են ծախսել, հիմա ինչո՞ւ է խտրականություն դրսևորում, այդ օրենքն այն ժամանակ էլ կար, Աղաջանյանը պատասխանեց. «Մեր իշխանության օրոք, վստահ չեմ, կստուգեմ»:

Հստակեցնող հարցին՝ վարչապետի ամառանոցի վերանորոգման համար արդյո՞ք 2 մլն դոլար է ծախսվել, համապատասխանո՞ւմ է դա իրականությանը, թե՝ ոչ, այնուամենայնիվ, գոնե կարող է ասել՝ ճի՞շտ է, որ այդ ամառանոցից միայն պատերն են մնացել և ամեն ինչ՝ ինտերիեր, դիզայն, փոխվում է, Աղաջանյանը պատասխանեց. «Դա իրականությանը չի համապատասխանում: Կարող եմ ասել մի բան՝ այնտեղ թվով 8 տուն է վերանորոգվում, բոլոր տներից ամենաքիչ գումարը հատկացվել է վարչապետի առանձնատան համար»:

Այնտեղ այս պահին միայն վարչապետն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն են բնակվում, բայց Աղաջանյանն ասաց, որ այլ պաշտոնյաներ էլ են գալու:

Էդուարդ Աղաջանյանը հերքեց տեղեկությունները, որ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի համար զրահապատ մեքենա է գնվել:

Մանրամասները՝ տեսանյութում: