Ապօրինի փայտահատն անտառապահն էր․ Նոյեմբերյանի ոստիկանների բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օրերս ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, ապօրինի անտառահատումների և փայտանյութի ապօրինի տեղափոխման դեմ պայքարի շրջանակում, օրինականությունը ստուգելու նպատակով Նոյեմբերյան համայնքի «Ջուջևանի ղաշ» կոչվող տարածքից բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել փայտանյութով բեռնված «ՈւԱԶ-469» ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից։
Մեքենայի 60-ամյա ուղևորը, որ Նոյեմբերյանի անտառտնտեսության Դովեղ անտառպետության անտառապահներից էր, համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, ձեռք է բերել իր հսկողության տակ գտնվող պահաբաժնից և տեղափոխում է Նոյեմբերյան քաղաք։
Հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր:
Մանրամասները՝ տեսանյութում։