Վարչապետի ցանկացած որոշում ճիշտ է. Արագածոտնի մարզպետը՝ իր բարձր աշխատավարձի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.09.2026 | 19:17
ԱԱԾ-ականները Փաշինյանի հայտարարությունից 5 օր անց Գագիկ Խաչատրյանին տարան անկողնուց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 19:08
Ռեփեր Թուփաքի սպանությունից 30 տարի անց՝ նոր մեղադրյալ
01.09.2026 | 18:53
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ պատերազմի հարցում դիրքորոշման համար
01.09.2026 | 18:43
ԱՄՆ ցամաքային զորքերի նախարարը հրաժարական է տվել Հեգսեթի հետ կոնֆլիկտի պատճառով
01.09.2026 | 18:30
Ռուսական մեծ վտանգ կա․ Լավրովն ասաց՝ դիվերսիաների և պետական հեղաշրջումների մեծ փորձ ունենք․ սա սիգնալ է․ Դավիթ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 18:22
Սեպտեմբերի 1-ին ՌԴ առնվազն ինը շրջանների դպրոցներն ու հիվանդանոցները ականապատման մասին հաղորդագրություններ են ստացել
01.09.2026 | 18:15
«Նապոլիի» ֆուտբոլիստը սրտի վիրահատության կենթարկվի
01.09.2026 | 18:10
Ինչ է քննարկելու Փաշինյանը Պուտինի հետ // TRIPP-ի շինարարության ժամկետ է նշվել. ԼՈՒՐԵՐ
01.09.2026 | 17:59
Գաբրիել Ժեզուսը տեղափոխվեց «Բարսելոնա». ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 17:49
Նրանք պաշտոնապես ոչնչից չեն հրաժարվում․ ՌԴ տրանսպորտի նախարարը՝ ՀՀ-ի Մոսկվայի հետ երկաթուղային գործընկերության մասին
01.09.2026 | 17:37
Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
01.09.2026 | 17:31
Տեր Արամը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կվճարի 1 մլն դրամ և հերքում կտարածի․ դատարանը վճիռ է հրապարակել 
01.09.2026 | 17:19
Միկել Արտետան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Պրեմիեր լիգայում
01.09.2026 | 17:08
Ռուբեն Ռուբինյանն ու Օլիվիե Դըկոտինյին քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացումը
01.09.2026 | 16:57
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի վարչապետին
Բոլորը

Պետական կառավարման համակարգում ստորին օղակներից մինչև ամենաբարձրաստիճան պաշտոնյաների համար հստակ սահմանված են դրույքաչափեր, որից զատ՝ կան նաև պարգևավճարներ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:

«Այս պահին ես կարող եմ խոսել այն ինֆորմացիայի մասին, որը գաղտնիություն չի պարունակում»,- ասաց նա՝ անդրադառնալով վարչապետի գաղտնի հանձնարարականին, որով բարձրացել էին նախարարների, փոխնախարարների, գլխավոր քարտուղարների, մարզպետների աշխատավարձերը:

Դավիթ Գևորգյանը հրաժարվեց ասել, թե որքան աշխատավարձ է ստանում, քանի որ, ըստ նրա՝ դա գաղտնի ինֆորմացիա է. «Հստակ կարող եմ ասել, որ գաղտնի որոշումները հրապարակման ենթակա չեն: Ես չեմ ուզում իրավական տեսանկյունից ստանձնել պատասխանատվություն և բացահայտել ինֆորմացիան»:

Հարցին՝ նորմա՞լ է համարում, երբ երկրի ղեկավարը գաղտնի հանձնարարականով է բարձրացնում նախարարների, փոխնախարարների ու մարզպետների աշխատավարձը, Գևորգյանը պատասխանեց. «ՀՀ վարչապետի ցանկացած որոշում ոչ միայն նորմալ, այլև ճիշտ եմ համարում: 3 միլիոն «վարչապետներն» իրենց որոշումը կայացրել են և ԱԺ վերջին ընտրություններին իրենց վստահության քվեն տվել են մեր քաղաքական ուժին և վստահել են օրենքով սահմանված որոշումներ կայացնելու մեր իրավունքը: Ես ու մեր թիմում գտնվող ցանկացած մարդ, քանի դեռ գտնվում է այդ թիմում, նույնիսկ բարոյական տեսանկյունից ճիշտ չի լինի, որ սխալ համարի վարչապետի որոշումը»:

Ինչ վերաբերում է մարզպետարանի այն աշխատակիցներին, որոնք դժգոհում են ցածր աշխատավարձից, Դավիթ Գևորգյանը նշեց, որ ինքն էլ է դժգոհ, որ շատ աշխատողներ շատ ցածր աշխատավարձ են ստանում, ուստի արդյունավետ պետական համակարգ ստանալու համար պետք է պետական համակարգի ամենացածր վարձատրվող աշխատողները բարձր աշխատավարձ ստանան: «60, 70, 80 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդը չի կարող արդյունավետ աշխատել, այդպես արդյունավետ համակարգ չենք կարող ունենալ»,- ասաց մարզպետը:

Նա ոչ կոռեկտ համարեց լրագրողի հարցը, թե արդյոք ինքն արժանի՞ է 800.000 դրամ աշխատավարձ ստանալ. «Եթե ես արժանի չլինեմ, և իմ կատարած աշխատանքը վատը լինի, ապա ես այդ պաշտոնում չեմ պաշտոնավարի: Եթե ՀՀ վարչապետը վստահել է ինձ և շարունակում է վստահել Արագածոտնի մարզպետի պաշտոնը, ապա գտնում է, որ ես արժանի եմ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան