Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով պետությունը վնասներ է կրում. վարչապետի հանձնարարականը

Լուրեր

15.10.2026 | 12:34
Խնդիր եմ դրել՝ մինչև 2031թ․ վավերացնել խաղաղության պայմանագիրը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:26
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին․ դպրոցներ ու մանկապարտեզներ են փակվել
15.10.2026 | 12:21
Պետք չի ջղայնացնել. Փաշինյանը խոսեց Աջափնյակում կրպակների քանդման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:13
Բայրամովը Չինաստանի ԱԳ նախարարի հետ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկել
15.10.2026 | 12:12
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:00
ՀԷՑ-ը դառնում է պետական, կառավարման ենք հանձնելու թոփ ընկերության, չենք մասնավորեցնելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:55
Չեմ զարմանա` մի օր էլ ասեն՝ Ղարաբաղից տեղափոխված. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:49
Փաշինյանն ասաց` Ալիևը խաղաղության մրցանակի է արժանի, մոռացավ ասել՝ ցեղասպանություն իրականացրած Ալիևը․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:38
Հեռացնել չեք կարող. ընդհարում` ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:34
Ուկրաինային ռուսական զանգվածային հարվածների հետևանքով 5 մարդ զոհվել է, վիրավորներ կան
15.10.2026 | 11:24
Հորդառատ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել Ստամբուլում․ 2 մարդ է զոհվել, դպրոցները փակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
Բոլորը

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տրվեց ՏՏ ոլորտի աջակցման գործիքների զարգացման վերաբերյալ: Կարապետյանն ընդգծեց՝ վերջերս կայացած «Դիջիթեք էքսպո-2017»-ի ընթացքում կրկին արձանագրվեց ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և արտահանման ներուժը:

 

Միաժամանակ, ըստ կառավարության ղեկավարի, ՏՏ ոլորտում նոր գաղափարներ և ծրագրային լուծումներ ունեցող սկսնակ, փոքր և միջին ընկերությունները հաճախ աջակցության կարիք ունեն:

 

«Մասնավորապես, նոր շուկաներ մուտքի, գործարար կապերի հաստատման, վաճառքի, մարքեթինգի հմտությունների զարգացման և համապատասխան դասընթացների իրականացման անհրաժեշտություն կա: Հաշվի առնելով վերոնշյալը՝ հանձնարարում եմ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարներին, ինչպես նաև Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ՏՏ ոլորտի արտահանման, գործարար հմտությունների և կարողությունների զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիր՝ համապատասխան գործիքների նախատեսմամբ»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը:

Գործադիրի ղեկավարն ասաց՝ այս ոլորտում մեծ ներուժ և լավ գաղափարներ կան՝ լավ պրոդուկտ ստանալու համար: «Այն վաճառելու պրոբլեմ ունենք, և այստեղ պետք է հստակ բիզնեսի կողքին կանգնենք»,- հավելեց Կարապետյանը:

Վարչապետի մյուս հանձնարարականը վերաբերում էր ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով պետությանը պատճառված վնասի հատուցման ապահովմանը: Վարչապետի խոսքով՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով բազմաթիվ դեպքերում վնասվում են ճանապարհի երթևեկության անվտանգությունն ապահովող տարրերը՝ ճանապարհային նշանները, լուսացույցները, համապատասխան սյուները և այլն:

«Չնայած օրենքով սահմանված կարգավորումներին, գործնականում գրանցվում են դեպքեր, երբ նշված տարրերի վերանորոգման ու վերականգնման ծախսերի համար փոխհատուցումները չեն հավաքագրվում: Խնդիրը հիմնականում պայմանավորված է նման դեպքերի արձանագրման խիստ հսկողության ոչ լիարժեք իրացմամբ»,- նշեց Կառավարության ղեկավարը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը հանձնարարեց տրանսպորտի, կապի, ՏՏ, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին մեկամսյա ժամկետում գույքագրել ճանապարհային կահավորանքի պատճառված վնասի դեպքերը և ստացված փոխհատուցման շրջանակներում ձեռնարկել միջոցառումներ դրանց վերականգնման ուղղությամբ: Վարչապետն ընդգծեց՝ ըստ անհրաժեշտության պետք է քննարկել նաև իրավական ակտի նախագծի մշակման հարցը:

 

Շողիկ Գալստյան