Փաշինյանի հոտառությունն ուժեղ է. նա հասկացավ, որ սխալ է Ղարաբաղի հարցով միակողմանի և կոշտ դիրքորոշում ունենալ. Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ

– Պարո՛ն Գրիգորյան, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն օրերս հարցազրույց է տվել BBC-ի Hard Talk հաղորդաշարին: Այն բավական մեծ արձագանք գտավ Հայաստանում, մասնավորապես՝ Արցախի, Դավիթ Սանասարյանի հարցով: Կխնդրեմ ասեք՝ արդյո՞ք ԱԳ նախարարի  արձագանքը համարժեք էր:

– Այո՛, մեծ արձագանք ունեցավ Հայաստանում, և այդ քննարկումները կշարունակվեն, քանի որ արցախյան հարցը շատ զգայուն է մեզ համար, համեմատաբար նոր իշխանություններ են Հայաստանում, ԱԳ նախարարը՝ նույնպես: Բայց նախ հասարակությանը երկու ինֆորմացիա տամ, որպեսզի հասկանալի լինի՝ ինչն էր սխալ այդ հարցազրույցում: Hard Talk հաղորդաշարը հայտնի է հենց իր ձևաչափով և կարևոր չէ, թե ով է զրուցակիցը՝ Հայաստանի ԱԳ նախարարն է, Ադրբեջանի, թե՞ Զիմբաբվեի: Զրուցավարը վերլուծական խմբի հետ հատուկ պատրաստում է սուր հարցեր այս կամ այն երկրի քաղաքականության մասին: Ցանկացած երկիր ունի թույլ կողմեր, և այդ հաղորդման համար պատրաստվում են խնդրահարույց հարցեր: Եվ մենք պետք է հասկանայինք, որ նման հարցեր կտրվեն նաև Հայաստանի ԱԳ նախարարին: Հուսով եմ՝ երբ գնում էին, հասկանում էին դրա մասին: Երկրորդը՝ շատ կարևոր է հասկանալ, որ դա քաղաքական հաղորդում է, որտեղ լրագրողը հատուկ սրում է: Այստեղ պետք է ասեմ՝ համոզված չեմ, որ ճիշտ էր գնալը այդ հաղորդմանը, քանի որ շատերը մոռանում են, որ Զոհրաբ Մնացականյանը դիվանագետ է, որը դիվանագիտություն չեկավ քաղաքական կամ հասարակական-փորձագիտական դաշտից: Եթե նկատել եք, ինքը բոլոր հարցերին պատասխանում էր դիվանագիտորեն, և եթե սա դիվանագիտական զրույց լիներ, պարզ է՝ մենք հարցեր կունենայինք իրեն տալու, բայց նման աղմուկ, դժգոհություն Հայաստանում չէր լինի: Եվս մեկ նրբություն՝ հարցերն ինչպես են կազմվում. լրագրողն անպայման ինչ-որ գնահատական է հնչեցնում, հետո հարցն է տալիս: Մարդ, որն ունի կա՛մ քաղաքական, կա՛մ փորձագիտական փորձ, հասկանում է, որ պետք է պատասխանել ոչ թե երկրորդ մասին, այլ առաջին մասի պնդմանը: Օրինակ՝ Արցախի մասին լրագրողի պնդմանը, թե Ղարաբաղի հարցը տարածքային վեճ է Հայաստանի և Ադրբեջանի միջև, ու հետո հարցը ձևակերպվեց: Պարզ է, որ փորձագետը պետք է արձագանքեր, որ, կներեք, դա տարածքային վեճ չի: Ամբողջ ղարաբաղյան շարժման իմաստը ու պայքարը հենց նրանում էր՝ ապացուցել աշխարհին, որ դա տարածքային վեճ չէ: Անպայման պետք է ասվեր, որ դա տարածքային վեճ չէ, պատմական բաղադրիչ ունի, դա ինքնորոշման հարց է, միացումն է Հայաստանին: Բայց Զոհրաբ Մնացականյանը խորությամբ չէր զբաղվել Ղարաբաղի հարցով, ինքն ուրիշ ոլորտներով է զբաղվել:

– Այդ դեպքում՝ ինչո՞ւ ԱԳ նախարարը գնաց այդ հաղորդմանը: Այսօր լրագրողների հետ զրույցում Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ գիտեր ձևաչափի մասին, բայց հաղորդմանը մասնակցելու որոշում է կայացվել:

– Գլխավոր մեղավորն ինքը չէ: Այստեղ պետք է մեղադրել այն խորհրդականներին, ովքեր իրեն առաջարկել են հանդես գալ: Կան հեղինակավոր այլ ձևաչափեր, որտեղ միտումնավոր սուր հարցեր չեն տալիս: Ես կարծում եմ՝ այն մարդիկ, ովքեր առաջարկել են, ժողովրդի լեզվով ասեմ՝ «պադստավկա» արեցին արտգործնախարարին:

– Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հնչեցրած՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ» արտահայտությանը, կարծիք կա, որ այն ավելի շատ բացասական արդյունք տվեց, և Hard Talk-ն էլ դրա օրինակներից մեկն էր: Նշվում է, որ այդպիսով վարչապետը հակասեց իր իսկ առաջադրած օրակարգին, որ ինքն իրավունք չունի բանակցել Արցախի անունից, բայց մյուս կողմից կարգախոսի նման հնչեցնում է՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ»: Ի՞նչ կասեք այդ մասին:  

– Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը, որպես քաղաքական գործիչ, տաղանդավոր է՝ զգում է տենդենցները, զարգացումները: Բայց նա մինչ այս նպատակաուղղված չի զբաղվել Ղարաբաղի հարցով, այլ ավելի շատ ներքին հարցերով՝ ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ պայքար և այլն: Բայց տեսեք, նրա հոտառությունն ուժեղ է. նա հասկացավ, որ Ղարաբաղի հարցով սխալ է այսօր շատ կոշտ, միակողմանի դիրքորոշում ունենալ: Ասենք՝ ասել դա ինքնորոշում է կամ ասել Մադրիդյան սկզբունքներ են: Այդ պատճառով ինքը մի քանի ուղերձ հղեց աշխարհին: Մեկը՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ», որով կարծես թե ասում է՝ վերջ, լուծեցինք հարցը: Բայց ինքը գիտի, որ թեև տենդենցը գնում է դեպի միացում, սակայն աշխարհը դեռ դրան պատրաստ չէ և անցումային փուլում ենք մենք: Դա է պատճառը, որ նաև այլ ուղերձ հնչեցրեց. պետք է լինի որոշում, որն ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Եվս մեկ ուղերձ էր, որ Արցախի պետք է ներկայանա բանակցություններին, որպեսզի հնարավորություն լինի լուծել:

– Անդրադառնալով բանակցություններին՝ դրանք այսօր, փաստորեն, բացակայում են: Խոսվում է հանդիպումների մասին: Այսօր Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Փաշինյան-Ալիև  հանդիպում այս պահին դեռ չի ծրագրվում: Ինչո՞ւ է բանակցային գործընթացը փակուղի մտել: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց ի վեր բանակցային գործընթացն առաջ չի գնացել: Սա ինչպե՞ս եք գնահատում:

– Այդ թեզը շատ է շրջանառվում: Բայց, ներեցեք, նախկինները ոնց որ մեզ անխելք մարդկանց տեղ դնեն, ում հիշողությունը շատ կարճ է: Բանակցային պրոցեսը ռեալ դադարել է 2011-12 թվականներին՝ Կազանից և, եթե չեմ սխալվում, 2012 թվականի Սոչիի հանդիպումից հետո: Դրանից հետո ոչ մի բանակցություն չկար: Այո՛, նախկին ղեկավարները հանդիպում էին Ալիևի հետ, բայց իրար թթու խոսքեր էին ասում ու բաժանվում: Եվ Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ նրանում, որ վաղուց է՝ բանակցային պրոցեսը կասեցված է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան