«Շենգավիթ» բարեգործական հիմնադրամի տնօրենը ձերբակալվել է․ ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում նե, որ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարը, առնչություն չունենալով եղբոր հիմնադրած «Շենգավիթ» բարեգործական հիմնադրմանի հետ, 2012-2017 թվականների ընթացքում հիմնադրամին դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ պաշտոնական գրություններ է ուղարկել Շենգավիթում գործունեություն ծավալող իրավաբական ու ֆիզիկական անձանց, ինչի արդյունքում հավաքագրվել է 25․000․000 դրամ՝ խախտվելով պետության ու կազմակերպությունների օրինական շահերը։

«Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ հիշյալ բարեգործական հիմնադրամի տնօրենը, միաժամանակ հանդիսանալով Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետը, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, վարչական շրջանի ղեկավարի գիտությամբ, տարբեր ծրագրեր իրականացնելու պատրվակով աշխատակազմի որոշ պաշտոնատար անձանց կողմից հիմնադրամի դրամարկղից կանխիկ գումարներ ստանալու համար կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, հիմնադրամի դրամարկղից ելքագրել ու յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված գումարները, քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ ընդհանուր 3․318․000 դրամ։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ «Շենգավիթ» բարեգործական հիմնադրամի տնօրենը ձերբակալվել է։ Քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում: