Նոր արյունալի դեպքեր. Հայաստանը տառապում է «լավ տղայի» սինդրոմով

Լուրեր

16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Ալավերդին հայկական Սիցիլիան է դարձել` խլելով առաջնությունը քրեական բարքերով հայտնի Գյումրիից։ Վերնիսաժի մոտ սեպտեմբերի 14-ին կատարված սպանության գործով դեռ նորություն չկա։ Ալավերդիում հայտնի հեղինակություն Վահագն Ավագյանի և նրա թիկնապահ Գագիկ Մոսինյանի՝ Կակուլի վրա կրակողներին դեռ փնտրում են։ Ալավերդիում դեռ խոսում են Կակուլի մահվան մասին, տագնապով սպասում են արյան վրեժի շարունակությանը։

«Աղքատ տղա էր Կակուլը, մատաղացու։ Վահագը նրան մի երկու կոպեկ էր տալիս ու ամեն տեղը հետը ման էր ածում», – հիշում է քաղաքի անցուդարձից տեղյակ մեր աղբյուրը։

Դանակահարության պատճառը վթարն է եղել

Կակուլի մահը չմարսած Ալավերդի քաղաքում երեկ գիշերը կրկին արյուն է հոսել։ Դանակահարել են երկու եղբայրների՝ Բարսեղյան ազգանունով։ Նրանք տեղափոխվել են Ալավերդու հիվանդանոց։ Ոստիկանությունից հայտնում են, որ նրանցից մեկը հետույքի և գոտկատեղի շրջանում վերքեր ունի, իսկ մյուսը՝ կրծքին և ազդրին։ Հետքերը կարող են դանակից լինել։ Ալավերդու մեր աղբյուրները փոխանցում են, որ Բաղդասարյանների ավտոմեքենան բախվել է մեկ այլ մեքենայի։ Վարորդների միջև վեճ ու կռիվ է սկսվել, որն ավարտվել է դանակահարությամբ։

Հիվանդանոց բերելուն պես` եղբայրներից մեկին կալանավորել են։ Նա սեպտեմբերի սկզբից հետախուզման մեջ էր մարդու առևանգման գործով։ Սեպտեմբերի 7-ին նա ընկերների հետ փորձել էր Օձուն գյուղից անչափահաս աղջիկ առևանգել և տանել հյուրանոց։ Աղջիկը հյուրանոցից փախել էր, իսկ երիտասարդներին մեղադրանք առաջադրեցին մարդու առևանգման հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է ազատազրկում՝ 7-ից 10 տարի ժամկետով։

Ավագյանին գնդակահարել են իր տան առաջ

Նույն օրը՝ սեպտեմբերի 4-ին, Երևանի Նորագավիթ թաղամասում իր տան դռանը սպանվեց այդ թաղի բնակիչ, կրկնահանցագործ Սամվել Ավագյանը։ Նա վարորդ էր, ուներ մեծ ընտանիք, նախկինում նկատվել էր փողոցային «ռազբորկաների» մեջ, մի քանի անգամ դատապարտվել էր։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ քրեական գործ է հարուցվել 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով /սպանություն, զենքի ապօրինի կրում-օգտագործում/, հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք։

Նկատենք, որ քրեական միջադեպերի, հարուցվող գործերի առատության ֆոնին ոստիկանությունը մի քանի օր առաջ հաշվետվություն էր ներկայացրել այս տարվա 8 ամիսների վերաբերյալ, որից ճիշտ հակառակ պատկերն էր բխում՝ հանցավորության դեպքերի 85 տոկոսը բացահայտվել է, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները, այդ թվում սպանությունները, նվազել են։

«Սխալ է խոսել հանցավորության՝ սոցիալապես անհանդուրժելի վիճակի փաստագրման մասին», – ասել էր զեկուցողը՝ ոստիկանության շտաբի պետ, գնդապետ Հովհաննես Քոչարյանը և խոստացել «օպերատիվ հետախուզական բնագավառում որոշ մոտեցումներ» վերանայել, հանցագործությունների դեմ պայքարն ավելի նախահարձակ դարձնել։

Հանցագործութունների կանխալգելում չի կատարվում

Արդարադատության համակարգի նախկին պաշտոնյաները խոսում են իրավապահ համակարգի կանխարգելիչ դերն ուժեղացնելու մասին։ «Մենք անընդհատ խոսում ենք հանցագործության բացահայտման մասին, բայց մոռանում ենք, որ բացահայտելուց առաջ կա կանխարգելիչ ֆունկցիա»,- news.am-ին երեկ ասել է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

Քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը, որը մինչ այդ 28 տարի օպերատիվ աշխատանքով է զբաղվել ոստիկանությունում, վստահեցնում է, որ երկրում խորացող գաղջ մթնոլորտը՝ միմյանց նկատմամբ ձևավորված թշնամանքն է պատճառը, որ հանցագործությունները շատանում են, վրեժխնդրության հողի վրա բազում սպանություններ են կատարվում։

«Խնդիրը ոչ թե բացահայտումների, այլ երևույթի մեջ է։ Իրավապահ մարմինները պետք է ժամանակին կանխեին հանցագործությունները։ Նմանատիպ դեպքերից խուսափելու համար անհրաժեշտ է քրտնաջան և պրոֆիլակտիկ աշխատանք տանել հասարակության հետ` ժամանակին տեղեկություններ ստանալու համար: Մի քանի տարի առաջ իրավապահ մարմիններից մեկի ղեկավարը միտք էր հայտնել, որ չբացահայտվող հանցագործություն չկա, ես ևս նույն կարծիքին եմ և իմ 28 տարվա ծառայության ընթացքում իմ զբաղված գործերը լրիվ բացահայտվել են, բացի՝ ցավով եմ նշում, ՀՀ պաշտպանության փոխնախարար Խոռխոռունու գործից»,- ասաց նա։

«Իրավապահների ու հանցագործների միջև ճամփաբաժան չկա». Ռուբեն Մարտիրոսյան

Ինչո՞ւ են արյունալի միջադեպերը այսչափ հաճախ կատարվում։ Քրեագետ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը գտնում է, որ պատճառը քրեական հեղինակություններին ընտրությունների ժամանակ ազատություն տալն է, նաև «լավ տղայի» սինդրոմը։

«Նրանք էլ եզրակացնում են՝ եթե կարելի է հանցագործություն անել հանուն Սերժի, հանուն ՀՀԿ-ի, իշխանության համար, ապա ինձ համար էլ կարող եմ անել։ Ամեն մեկը իրեն զգում է լավ տղա։ Մենք Հայաստանում կորցրել ենք հանցագործների ու ոստիկանների, դատախազների միջև «ճամփաբաժանը»։ Չկա չար ու բարի, չկա ազնիվ ու անազնիվ, չկա բարոյական ու անբարոյական։ Թալանչին, մարդասպանը անբարոյական չեն, եթե կարողանում են տուն պահել։ Ամբողջ Հայաստանը վերածվել է համատարած կրիմինալի, մի կողմում կրիմինալն է, մյուս կողմում՝ անպաշտպան մարդիկ, որոնք վախենում են իրենց պաշտպանել»։

Սյուզան Սիմոնյան