«Թաքս Ֆրի» կարգի կիրառմամբ առերևույթ խարդախություն կատարելու միջոցով հափշտակված ավելի քան 12մլն դրամի վնասը վերականգնվել է

Լուրեր

23.07.2026 | 09:30
Եվս մեկ աստղային ֆուտբոլիստ համալրել է «Ինտեր Մայամին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 23:29
СHP-ի նկատմամբ ճնշումների ֆոնին՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
22.07.2026 | 23:22
Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
22.07.2026 | 23:17
Իտալական շուկա հայկական արտադրանքի մուտքը՝ հայ-իտալական քննարկումների օրակարգում
22.07.2026 | 23:06
Էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանում ու մարզերում
22.07.2026 | 23:05
Ֆրանսիայում մահացել է Էփշթեյնի համար աղջիկներ, ենթադրյալ, հավաքագրողը
22.07.2026 | 22:52
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Եվրոպայի չեմպիոն դարձած մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականին
22.07.2026 | 22:41
Հայաստանի և Փարիզի միջև համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են քաղաքապետարանում
22.07.2026 | 22:32
Բաքուն համագործակցում է Կիևի հետ հակառուսական պատժամիջոցների պահպանման հարցով․ Ուկրաինայի դեսպան
22.07.2026 | 22:19
43 մլն դրամ՝ «Մերիդիան»-ի հարակից 4000 քմ տարածքի ասֆալտապատման համար․ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հոկտեմբեր
22.07.2026 | 22:10
Էջմիածնում բնակարանային գողության կասկածանքով 29-ամյա երիտասարդ է ձերբակալվել
22.07.2026 | 21:59
OpenAI-ի ԱԲ նոր մոդելները վերահսկողությունից դուրս են եկել և հաքերային հարձակում իրականացրել
22.07.2026 | 21:48
Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
22.07.2026 | 21:37
ԿԸՀ-ն պարզաբանել է Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդության որոշումը
22.07.2026 | 21:26
Արարատում 2 համայնքային հողամաս անհատույց կփոխանցվի «ՄԼ Մայնինգ»-ին․ ընկերությունը կկառուցի 198 բնակարան, 48-ը կհանձնի համայնքին
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2019թ. մարտի 11-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ՝ Ա. Գ.-ի կողմից առերևույթ խարդախությամբ՝ խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի՝ 3.300.000 ՀՀ դրամ հափշտակելու և պետությանը նույն չափով վնաս պատճառելու դեպքի առթիվ:

 

«Մասնավորապես, ըստ «Թաքս Ֆրի» կարգով ԱԱՀ վերադարձի հաշիվների, Ա. Գ.-ն, ներկայացնելով ՌԴ անձնագիր, 2017-2018թթ. ՀՀ ռեզիդենտ համարվող մի քանի ընկերություններից ձեռք է բերել ընդհանուր 66.323.000 ՀՀ դրամ արժեքով /այդ թվում՝ ԱԱՀ 12.280.000 ՀՀ դրամ/ տարբեր տեսակի ապրանքներ` ժամացույցներ և ոսկյա զարդեր: Ապա մաքսային մարմին է ներկայացրել համապատասխան փաստաթղթեր, որոնց հիման վրա, համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի թիվ 751-Ն որոշման, փոխհատուցման կարգով ստացել է արտահանման նպատակով ձեռք բերված այդ ապրանքների գների մեջ ներառված և ՀՀ-ում վճարված ԱԱՀ գումարները: Ըստ կառավարության՝ արտահանման խթանումը խրախուսելու նպատակով ընդունված վերոնշյալ որոշման՝ օտարերկրյա անձի, այդ թվում այլ երկրի քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետությունում որոշակի պայմաններով գնված ապրանքներն արտահանելիս` վերջիններիս համար ՀՀ տարածքում վճարված ԱԱՀ-ի գումարները փոխհատուցվում են:

 

Սակայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ստացված գրությամբ պարզվել է, որ Ա. Գ.-ն հանդիսանում է ոչ միայն ՌԴ, այլ նաև ՀՀ քաղաքացի: Իսկ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ երկքաղաքացին ՀՀ համար ճանաչվում է միայն որպես ՀՀ քաղաքացի, այսինքն տվյալ դեպքում Ա. Գ.-ն` «Թաքս Ֆրի» կարգով ԱԱՀ վերադարձի ռեժիմից օգտվելու իրավունք չուներ:

 

Միաժամանակ, պարզվել է նաև, որ Ա. Գ.-ն ՀՀ տարածքում այդ գնումներն իրականացնելիս մշտապես ներկայացրել է ՌԴ քաղաքացու անձնագիրը, իսկ այն ընկերությունների աշխատակիցները, որոնցից արել է գնումները, ըստ ձեռք բերված տվյալների, տեղեկացված չեն եղել նրա ՀՀ քաղաքացի հանդիսանալու մասին և կազմել են ԱԱՀ-ի վերադարձի հաշիվներ:

 

Նախաքննության ընթացքում ԱԱՀ-ի վերադարձի հաշիվների, «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության տեղեկանքի և «Արդշինբանկ» ՓԲ ընկերության դրամարկղի ելքի օրդերների զննության արդյունքում պարզվել է, որ Ա.Գ.-ն 2017-2018թթ. ընթացքում կանխիկ ստացել է 9.171.724 ՀՀ դրամ, իսկ անկանխիկ՝ 3.108.699 ՀՀ դրամ:

 

2019թ. օգոստոսի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում, որի վարույթ էր տեղափոխվել նշված գործը, կայացվել էր Ա. Գ.-ի գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու և վարույթը կարճելու մասին որոշում:

 

Սակայն քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը և ստուգելով քննիչի կողմից կայացված որոշման օրինականությունը, հանգել է այն եզրակացության, որ Ա. Գ.-ի, ինչպես նաև այլ անձանց գործողություններին վերջնական քրեաիրավական գնահատականներ տալու, հանցավոր այլ դրսևորումների հավանականությունը պարզելու, քննության լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել մի քանի քննչական և դատավարական գործողություններ: Եվ ելնելով դրանից՝ դատախազն իր որոշմամբ վերացրել է քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը:

 

Հետագա նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից Ա. Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրվել է մեղադրանք:

 

Երևան քաղաքի դատախազության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում 2019թ. հոկտեմբերի 23-ին վերջինս գրեթե ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը՝ ներկայացնելով ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվին 12.280.000 ՀՀ դրամ մուտքագրելու վերաբերյալ վճարման անդորրագիրը:

 

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: