«Արդարացումը, թե նախարարների բարձրացած աշխատավարձը հայտարարագրերից կերևար, շատ թույլ էր». Վարուժան Հոկտանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.09.2026 | 20:47
Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է
01.09.2026 | 20:30
Օֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում․ Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:21
ՄԻՊ-ն ուսումնասիրում է Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանելու տեսանյութերը
01.09.2026 | 20:00
Բեռլինը Մոսկվային մեղադրել է Լայպցիգի օդանավակայանի վրա ԱԹՍ-ների հարձակման համար
01.09.2026 | 19:44
Եթե ոչ այս աշնանը, ապա հաջորդ գարնանը կսկսվի TRIPP-ի շինարարությունը․ Միրզոյան
01.09.2026 | 19:30
ՀՀ-ին ռուսական ռազմական ներկայություն պետք չի․ Թուրքիան ուզում է հարձակվել, 102-րդ բազա՞ն է խանգարում․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 19:17
ԱԱԾ-ականները Փաշինյանի հայտարարությունից 5 օր անց Գագիկ Խաչատրյանին տարան անկողնուց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 19:08
Ռեփեր Թուփաքի սպանությունից 30 տարի անց՝ նոր մեղադրյալ
01.09.2026 | 18:53
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ պատերազմի հարցում դիրքորոշման համար
01.09.2026 | 18:43
ԱՄՆ ցամաքային զորքերի նախարարը հրաժարական է տվել Հեգսեթի հետ կոնֆլիկտի պատճառով
01.09.2026 | 18:30
Ռուսական մեծ վտանգ կա․ Լավրովն ասաց՝ դիվերսիաների և պետական հեղաշրջումների մեծ փորձ ունենք․ սա սիգնալ է․ Դավիթ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 18:22
Սեպտեմբերի 1-ին ՌԴ առնվազն ինը շրջանների դպրոցներն ու հիվանդանոցները ականապատման մասին հաղորդագրություններ են ստացել
01.09.2026 | 18:15
«Նապոլիի» ֆուտբոլիստը սրտի վիրահատության կենթարկվի
01.09.2026 | 18:10
Ինչ է քննարկելու Փաշինյանը Պուտինի հետ // TRIPP-ի շինարարության ժամկետ է նշվել. ԼՈՒՐԵՐ
01.09.2026 | 17:59
Գաբրիել Ժեզուսը տեղափոխվեց «Բարսելոնա». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ վարչապետը տվեց բացատրություններ, որոնք, անկեղծ ասած, ինձ որևէ ձևով չհամոզեցին։ Ես այստեղ կոռուպցիոն լրացուցիչ ռիսկ չեմ տեսնում։ Այնպես չէ, որ եթե գաղտնի եղավ, կոռուպցիոն ռիսկերը կամ կոռուպցիայի դրսևորումներն ավելացան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանն՝ անդրադառնալով նախարարների աշխատավարձերի բարձրացման հարցին։

«Այսինքն՝ այդ նախարարները, եթե կոռուպցիայի մեջ ներքաշված են, դժվար թե դա ավելի վատացնի իրավիճակը, ընդհակառակը՝ ես միշտ ասել եմ, որ պետական պաշտոնյաները, հանրային ծառայողները պետք է արժանավայել աշխատավարձեր ստանան։ Այն երկրներում, որտեղ հաջողություն է եղել հակակոռուպցիոն պայքարներում, հանրային ծառայողները նորմալ աշխատավարձով են ապահովվել։ Սա բավարար պայման է, բայց եթե չկան կոռուպցիայի լուրջ վերահսկողական մեխանիզմներ, խնդիրը չի լուծվի»,- ընդգծեց Հոկտանյանը։

Վերջինս նկատեց, որ կա հարցի երկրորդ ասպեկտը, թե որքանով է ճիշտ գաղտնի այդ ամեն անելը։

«Հիմա փորձում են արդարանալ, որ մեկ է՝ գաղտնի չի լինի, մյուս տարի մինչև մայիսի 31-ը, երբ նախարարները հայտարարագրերը ներկայացնեն, այդտեղից կերևար, բայց սա, կներեք, շատ թույլ բացատրություն է, շատ թույլ արդարացում է։ Սա խնդիր է»,- նշեց Վարուժան Հոկտանյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։